Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Կանանց ակումբի հիման վրա, որը գործում էր սկսած 1987 թվականից, 1990 թվականի նոյեմբերին հիմնադրվեց «Հայուհի» կանանց միությունը, որը 1991 թվականի հունվարին գրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում: Այն առաջին գրանցված հասարակական կազմակերպությունն էր Հայաստանում, որը ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում հստակեցրեց իր առաքելությունը` բարձրացնել կանանց դերը քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:

Կազմակերպությունը անդրադարձել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: «Հայուհու» ծրագրերը ընդգրկում էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ և սեմինարներ կանանց խնդիրների, կանանց հեղինակային իրավունքների պաշտպանության միջոցների վերաբերյալ, ներառյալ սիրողական արվեստի ներկայացուցիչ կին-նկարիչների և կիրառական արվեստի վարպետների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպում, բարեգործական համերգներ, դրամական աջակցություն միայնակ մայրերին, զոհված ազատամարտիկների այրիներին, 1988 թվականի Գյումրիի երկրաշարժի զոհերի ընտանիքներին: Կազմակերպվել են մի շարք սեմինարներ վերարտադրողական առողջության և իրավունքների մասին: «Հայուհին» բարձր դասարանների աշակերտների և ուսանողների համար կազմակերպել է նաև մի շարք սեմինարներ գեղանկարչության վերաբերյալ և ներկայացրել է իր «Գեղանկարչության տերմինաբանության բառարան» (Մարի Երզնկյան, 1996թ.) հրապարակումը:

1997 թվականին «Հայուհի» կանանց միությունը վերանայեց իր առաքելությունը և կանոնադրությունը: Կազմակերպությունը որոշում կայացրեց իր գործունեությունը կենտրոնացնել կանանց և նրանց երեխաների իրավունքների պաշտպանության վրա և մշակեց նոր ռազմավարություն: Այսպիսով, «Հայուհին» վերանվանվեց «Կանանց իրավունքների կենտրոն» և 1997 թվականի նոյեմբերին վերագրանցվեց ՀՀ Արդարադատության նախարարությունում:

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am