Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ)  ոչ պետական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1997թ-ից: Այն մարդկանց կամավոր միություն է, ովքեր միավորել են իրենց ջանքերը հանուն ընդհանուր նպատակի` կանխել ընտանեկան բռնությունը կանանց և նրանց երեխաների նկատմամբ, պաշտպանել կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները: Կազմակերպչական կառուցվածքի հիմնական բաղկացուցիչներն են` Գլխավոր ժողովը, Փորձագետների և Գործադիր խորհուրդները, աշխատակազմը, կամավորները և փորձնակները: Այսօր ԿԻԿ-ն ունի ներկայացուցիչներ և ակտիվիստներ Հայաստանի բոլոր մարզերում:

 

Տեսլական 

Տեսնել Հայաստանը որպես ժողովրդավարական երկիր, որտեղ կանանց իրավունքները հարգում են որպես մարդու իրավունքներ, կանանց աջակցում են կյանքի բոլոր բնագավառներում, նրանք անկախ են, ապահով, պաշտպանված և ուժեղ` շրջապատված սիրով և ուշադրությամբ, զերծ ամեն տեսակի բռնություններից և լի հույսով դեպի իրենց ապագան:

 

Առաքելությունը 
Աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին` բարձրացնելով կանանց դերը սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում, փոխել հասարակության մտածելակերպը և վերաբերմունքը կանանց խնդիրների նկատմամբ, պաշտպանել կանանց իրավունքները և գենդերային հավասարությունը, պայքարել ընդդեմ ընտանեկան բռնության կանանց և նրանց երեխաների նկատմամբ ծառայություններիքարոզչության և լոբբինգի, օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական քարոզարշավների և ցանցային կապերի ընդլայնման միջոցով:

 

Հիմնական նպատակները

•Կանխել կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնությունը, 

•Պաշտպանել կանանց և նրանց երեխաների` բռնությունից ազատ լինելու իրավունքը,

Մշակել ընտանեկան բռնության համար հետապնդման մեխանիզմներ և աջակցել դրանց իրականցմանը,
•Պաշտպանել կանանց վերարտադրողական ու սեռական առողջությունը և իրավունքները:
 

 

Ռազմավարությունը 
Սկսած 1997թ.-ից Կանանց իրավունքների կենտրոնը իր գործունեությունը ծավալում է 2 հիմնական ուղղություններով` ընտանեկան բռնություն կանանց և նրանց երեխաների նկատմամբ և կանանց սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ:

Իր նպատակներին հասնելու համար ԿԻԿ-ը մշակել է երկարաժամկետ ռազմավարություն «Խախտենք լռությունը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ», որն իրականացվում է քայլ առ քայլ: 

 

Փորձագետների խորհուրդը

Կանանց իրավունքների կենտրոնի խորհրդատվական մարմինն է Փորձագետների խորհուրդը, որի նպատակն է աջակցել կենտրոնի գործունեությանը կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելման, զոհերի պաշտպանության և հետապնդման մեխանիզմների մշակման և իրագործման ոլորտում, ինչպես նաև կանանց սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների պաշտպանման ոլորտում: Խորհրդի անդամներն են կառավարության և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև կանանց հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ: 

 

Գործադիր խորհուրդը

Գործադիր խորհուրդը կենտրոնի որոշում կայացնող մարմինն է, որի մեջ ընդգրկված են կազմակերպության աշխատակազմից 3 անդամներ: Այս խորհրդի ստեղծման նպատակն է խթանել կենտրոնի գործունեությունը, մշակել զարգացման նոր ուղիներ և լուծումներ տալ հիմնական խնդիրներին:

 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am