Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

 

ԿԻԿ-ի գործունեությունը

   

ԿԻԿ-ը աշխատում է հետևյալ ուղղություններով.

ա) ընտանեկան բռնություն կանանց և նրանց երեխաների նկատմամբ

բ) կանանց սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունքներ

    գ) այլ ծրագրեր

 

 

 

Ընտանեկան բռնությունը

Կանանց և նրանց երեխաների նկատմամբ բռնությունը հանդես է գալիս տարբեր մշակույթներում և ներազդում է տարբեր տնտեսական կարգավիճակներ ունեցող մարդկանց: Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մեկ անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր կամքը: Ընտանեկան բռնության նպատակն է իշխանություն և վերահսկողություն հաստատելը կողակցի վրա: Այն թույլ է տալիս բռնարարին վախի և ստորացման միջոցով վերահսկել զոհին: Ընտանեկան բռնությունը կարող է հանդես գալ տարբեր ձևերով, որոնցից են ֆիզիկական, տնտեսականսեռական և  հոգեբանական բռնությունը։ Այս հիմնախնդիրը սովորաբար դիտվում է որպես ներքին «ընտանեկան» խնդիր, որտեղ հասրակությունը, ոստիկանությունը կամ կառավարությունը միջամտելու իրավունք չունի: Սակայն ընտանեկան բռնության խնդիրը բնորոշ չէ որևէ ազգին կամ երկրին. ամբողջ աշխարհը փնտրում է արդյունավետ միջոցներ այն հաղթահարելու համար: Եվ Հայաստանը նույնպես բացառություն չէ աշխարհի մյուս երկրների միջև: Այստեղ ևս առկա է ընտանեկան բռնության երևույթը իր բոլոր տեսակներով:

Ավելի քան 18 տարի Կանանց իրավունքների կենտրոնը աշխատում է Հայաստանում կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության հաղթահարման երեք ուղղություններով. օրենսդրական բարեփոխումներ, օժանդակ ծառայություններ և իրազեկության բարձրացման և կրթական միջոցառումներ` դրսևորելով ամբողջական մոտեցում խնդրի հանդեպ: Այս  համակցված գործունեության նպատակն է երկրում ընտանեկան բռնության կանխարգելումը, բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների պաշտպանությունը և բռնարարների պատժելիության մակարդակի բարձրացումը: 

 

Կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները կարևոր հիմնահարցեր են համաշխարհային հասարակության համար: Յուրաքանչյուրը իրավունք ունի առողջության հասանելի, մատչելի և համարժեք խնամքի: Ամեն տարի միլիոնավոր կանայք ձգտում են ընդհատել անցանկալի հղիությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի ամբողջ աշխարհում տեղի է ունենում 28 հղիության արհեստական ընդհատում յուրաքանչյուր 1000 կնոջ համար: 2008թ. հղիության անապահով ընդհատման հետևանքով մահվան դեպքերի թիվը ամբողջ աշխարհում նվազել է 56,000-ից 2003թ. մինչև 47,000 2008թ. Բարդությունները հղիության անապահով ընդհատումից կանանց 13%-ի մահվան պատճառ են հանդիսացել ամբողջ աշխարհում և 2003թ., և 2008թ. կտրվածքով: Վերարտադրողական առողջության ցուցանիշների առումով Հայաստանը էականորեն զիջում է Եվրամիության երկրներին: Բավական է նշել, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են զարգացած երկրների նույն ցուցանիշները:

Անցանկալի հղիության ընդհատման համար աբորտը Հայաստանում առավել հաճախ կիրառվող վիրաբուժական միջամտություններից է: Հղիության արհեստական ընդհատման ծառայությունների ընդլայնումը կարևոր քայլերից մեկն է կանանց վերարտադրողական առողջության խնամքի որակը բարելավելու համար: Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) առաջինն էր Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային աբորտը որպես այլընտրանքային տարբերակ ներկայացնելու համար: Դեղորայքային աբորտը ոչ-վիրահատական աբորտի տեսակ է, որտեղ դեղորայքը օգտագործվում է հղիությունը ընդհատելու համար:  ԿԻԿ-ը հղիության դեղորայքային ընդհատման ոլորտում այս գործունեությունը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության թույտվությամբ և համագործակցությամբ:

 

Այլ գործունեություն

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) կարևորում է հարաբերությունները գործընկերների, կոլեգաների, համախոհների  և այլ շահագրգիռ կողմերի հետ: Մեր հարաբերությունները ներառում են կապերի ստեղծումը և հաստատումը, ինչպես նաև համագործակցությունը տեղական, ազգային և միջազգային ուղղություններով: Տեղական համագործակցությունը ընդլայնվում է, բայց չի սահմանափակվում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի խորհրդում անդամակցությունով, ՄԱԿ-ի գենդերային թեմատիկ խմբում, Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովում, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի մոնիտորինգի հայկական խմբում անդամկցությունով, տեղական հասարակական կազմակերպությունների և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցությունով, օրինակ` ՄԱԿ Հայաստանում, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան, Երևանում Բրիտանական դեսպանատան, ՄԱԿ ՓԳԸ, ՄԱԲՀ, ՄԱԶԾ, ԵԱՀԿ և ուրիշների հետ: Ազգային մակարդակով հարաբերությունները ընդգրկում են համագործակցությունը պետական կառավարման մարմինների հետ, օրինակ` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, Արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, տարբեր ատյանների դատարանների հետ:

 

 

 
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ

 

Կանանց իրավունքների կենտրոնի (ԿԻԿ) ծառայությունները անվճար են և ուղղված են ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին համապատասխան աջակցություն տրամադրելու վրա: 1997թ.-ից կազմակերպությունն իրականցնում է անվճար հեռախոսային վստահության ծառայություն` Ազգային Թեժ Գիծ, որը տրամադրում է անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին: Երբ հեռախոսային խորհրդատվությունը բավարար չէ իրենց օգնելու համար, կանայք և նրանց երեխաները հրավիրվում են Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն անհատական հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն և սոցիալական օգնություն ստանալու համար: Գաղտնիությունը առաջնային և կարևորագույն սկզբունքն է, որի համաձայն Ազգային Թեժ Գիծը և Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոնը տրամադրում են իրենց ծառայությունները: 2002թ. և 2013թ. միջև ընկած ժամանակահատվածում ԿԻԿ-ը ունեցել Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն ոչ միայն Երևանում, այլ նաև 4 ամենախոշոր մարզերի մարզկենտրոններում (Վանաձոր, Գավառ, Իջևան, Ղափան) և Ճգնաժամային ապաստարան և ժամանակավոր կացարան ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար: 2015 թվականից մինչև 2017թ. սկիզբը կազմակերպությունը ունեցել է 8 Ճգնաժամային կենտրոնների ցանց. մեկը Երևանում, իսկ մյուս 7 կենտրոնները` յոթ մարզային կենտրոններում (Աշտարակում, Արմավիրում, Գավառում, Գյումրիում, Եղեգնաձորում, Իջևանում, Վանաձորում):

Այժմ մեր կազմակերպությունը ունի 6 Ճգնաժամային կենտրոնների ցանց (կենտրոններից մեկը Երևանում է, իսկ մյուս 5 կենտրոնները գտնվում են խոշոր մարզային կենտրոններում` Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Գավառում, Իջևանում), ինչպես նաև ուղղորդում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին Ճգնաժամային ապաստարան և ժամանակավոր կացարան: Վերջին 24 ամիսների ընթացքում ապաստարան է ուղղորդվել 90 կին և 125 երեխա:

ԿԻԿ-ի բոլոր ծառայությունները հիմք են հանդիսանում դեպքերի ուսամնիսիրության համար, ինչպես նաև Հայաստանում ընտանեկան բռնության մասշտաբը, տեսակները, աշխարագրությունը, պատճառները և հետևանքները ուսումնասիրելու և ԶԼՄ-ի միջոցով պրոպագանդայի և լոբբինգի գործընթացում օգտագործելու համար:

 

Ազգային Թեժ Գիծ ծառայությունը տրամադրում է անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև սոցիալական օգնություն: Ավելին, այս ծառայությունը ունի տեղեկատվական նշանակություն` Հայաստանում գոյություն ունեցող ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Այն օգնում է հասկանալ Հայաստանում ընտանեկան բռնության պատճառները և առանձնահատկությունները և, համապատասխանաբար, իրագործել կանխարգելիչ և անվտանգության քայլեր այն հաղթահարելու և ընտանեկան բռնության զոհերին համապատասխան օգնություն տրամադրելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքերի մեծամասնությունը կրկնվող են` Ազգային թեժ գիծը ապահովում է շարունակական հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Առաջնային հոգեբանական խորհրդատվությունը տրամադրվում է զանգողին անկախ զանգի բնույթից: Երբ նա արդեն ճանաչվում է որպես ընտանեկան բռնության զոհ, ապա տրամադրվում է ծառայությունների ամբողջական շարք

 

Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն

Ելնելով տարբեր հանգամանքներից` լինում են դեպքեր, երբ Ազգային Թեժ Գծով խորհրդատվությունը բավարար չէ ընտանեկան բռնության ենթարկվածներին ավելի արդյունավետ օգնություն տրամադրելու համար: Երբեմն իրավիճակը այնքան բարդ է, որ կանանց անհատական խորհրդատվություն տրամադրելը չափազանց կարևոր է: Այդ դեպքերում կանայք և նրանց երեխաները հրավիրվում են Կանանց աջակցման և խորհրդատվական կենտրոն անհատական հոգեբանական և իրավաբական խորհրդատվություն, ինչպես նաև փաստաբանական աջակցություն և սոցիալական օգնություն ստանալու համար: Համապարփակ մոտեցման շրջանակներում ԿԻԿ-ը ընտանեկան բռնությանը ենթարկված կանանց տրամադրում է խորհրդատվություն կանանց իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ դիմումների, հայցադիմումների, միջնորդությունների և առարկությունների կազմում: 

Կանանց աջակցման խումբ

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբանները Կանանց աջակցման խումբ են վարում ընտանեկան բռնության ենթարկված այն կանանց համար, որոնք դիմել են Կենտրոնի ծառայություններին: Կանանց աջակցման խմբի հանդիպումների նպատակն է կանոնավոր տրամադրել խմբային հոգեբանական թերապիա, որը, հանդիսանալով հոգեբանական ինտերվենցիայի արդյունավետ ձև, նպաստում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ միայնակության, տագնապի, շփոթվածության զգացումներից ազատմանը, ինչպես նաև խթանում է ինքնագնահատականի բարձրացմանը և հոգեբանական հավասարակշռության վերականգնմանը: Հանդիպումներն անցկացվում են ‹‹Դու միայնակ չես›› և ‹‹Դա քո մեղքը չէ›› կարգախոսների ներքո և ուղղված են ընտանեկան բռնության ենթարկված կանանց մոտ հաճախ հանդիպող ‹‹զոհի սինդրոմ››-ի հաղթահարմանը: Հանդիպումների ավարտին խմբի մասնակիցները հնարավորություն են ունենում ուղղել իրենց հուզող իրավաբանական հարցերը Կենտրոնի իրավաբանին և ստանալ սպառիչ պատասխաններ: 2017թհունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում Կանանց աջակցման խումբը հանդիպել է 5 անգամ և ունեցել է 24 մասնակից: 

Երեխաների աջակցման խումբ

Մանկական աջակցման խումբը նախատեսվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաների համար, ովքեր ականատես են եղել և/կամ ենթարկվել են ընտանեկան բռնությանԿազմակերպության հոգեբանները երեխաների հետ հանդիպումներն իրականցնում են դրական և ջերմ մթնոլորտում` կիրառելով մանկական հոգեթերապիայի մեթոդներ` հեքիաթաթերապիա, արտ-թերապիա, դրամա-թերապիա և այլն: Վերջիններս ուղղված են երեխաների մոտ վախերի, տագնապների, վարքային խանգարումների, հոգեբանական մեկուսացման և հոգեբանական այլ խնդիրների հաղթահարմանը2017թհունվարի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում Երեխաների աջակցման խումբը հանդիպել է 2 անգամ և ունեցել է 10 մասնակից: 

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am