Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Արխիվ

 

CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության վերաբերյալ Արևելյալ Եվրոպայի և Կետրոնական Ասիայի ՀԿ-ների կոալիցիայի հիմնումը

 

Ծրագրի նպատակն է զարգացնել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում կանանց հասարակական կազմակերպությունների կարողությունները և նպաստել կանանց իրավունքների զարգացմանը` կիրառելով CEDAW կոնվենցիայի Ֆակուլտատիվ Արձանագրությունը:

 

Ծրգիրը իրականացվում է 2008-2009 երկու տարիների ընթացքում` երկու փուլով: Առաջին փուլում ընդգրկվել են Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կանանց ՀԿ-ները: Հայաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ՀԿ-ները ծրագրին միացել են 2009 թվականին:

 

Ծրագիրը սկսվել է հունվարին և այժմ իրականացվում է Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Խաղաղօվկիանոսյան Ասիայի IWRAW գործընկեր կազմակերպությունների հետ: Թեպետ ԿԱԵ/ԱՊՀ երկրների կանանց ՀԿ-ների զգալի մասը սեռական հավասարության ոլորտում պետական քաղաքականության վրա ազդելու նպատակով կիրառել են CEDAW-ի հաշվետվության մեխանիզմը, այնուամենայնիվ կանանց ՀԿ-ների մեծ մասը տարածաշրջանում չեն տիրապետում CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությանը և թե ինչպես կարելի է այն օգտագործվել` հակազդելու կանանց նկատմամբ խտրականությանը և կանանց իրավունքների խախտմանը:

 

Ավելին, գոյություն չունի տարածաշրջանային որևէ յուրահատուկ համագումար խնդրի վերաբերյալ փորձի փոխանակման և տեղեկատվություն ստանալու համար:

 

Ծրագիրը նպատակ ունի լրացնելու այս բացերը և զարգացնել ռազմավարական մոտեցում` օգտագործելով CEDAW-ի հաշվետվության մեխանիզմը: Ծրագրի նպատակին հասնելու միջոցներն են`

 

• ԿԱԵ/ԱՊՀ 8 երկրներում կանանց իրավունքների աջակցման համար կանանց ՀԿ-ների կարողությունների և հմտությունների ընդլայնումը, դեպքերը CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության համապատասխան կիրառելու համար:

• Աջակցել ազգային լոբբինգի քարոզարշավներին այն երկրներում, որտեղ ՖԿամընտիր Արձանագրությունը դեռ չի վավերացվել,

• Ճանաչել կանանց իրավունքների խախտման այն ոլորտները, որոնց օգնությամբ կարելի է որոշում կայացնել,

• CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության մեխանիզմի միջոցով, Տրամադրել հասանելի ինֆորմացիա CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության կիրառման վերաբերյալ:

• Ստեղծել հարթակ փորձի և տեղեկատվության փոխանակման համար: Ծրագրի գործունեությունը ընդգրկում է` • Ուսուցում կանանց այն ՀԿ-ների ներկայացուցիչների համար, որոնք նպաստում են CEDAW կոնվենցիայի, ընդհանուր առաջարկությունների և վերջինիս Կամընտիր Արձանագրության ընկալման բարձրացմանը, որպես կանանց իրավունքների ուժեղացման գործիք, ինչպես նաև հմտությունների զարգացման միջոց Կամընտիր Արձանագրության ներքո պատրաստել բողոքարքման փաստաթղթեր CEDAW կոմիտեին դիմելու համար,

 

• Ծրագրի գործընկերների ռազմավարական հանդիպում,

• Ազգային մակարդակով հանդիպումներ/սեմինարներ/կլոր սեղաններ,

• Օն-լայն ձեռնարկներ CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության վերաբերյալ որպես գործիք կանանց իրավունքների և սեռական հավասարության առաջ առաջադիմության համար,

• Անհրաժեշտության դեպքում CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության վավերացման համար լոբբինգ,• Մեդիա քարոզարշավներ: 2009 թվականին CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրության ԿԱՐԱՏ ծրագրի շրջանակներում միասին աշխատող գործընկերի թիվը ավելացել է ևս 4 ԱՊՀ երկրներով` ԿԱՐԱՏ Կոալիցիայի հայտարարության արդյունքում.

• Հայաստան, Կանանց իրավունքների կենտրոն,

• Ադրբեջան, Սեռական ասոցիացիա «Սիմետրիա»,

• Տաջիկստան, հասարակական հիմնադրամ «Պանորամա»,

• Ուզբեկստան, «Ապագայի սերունդը»:

 

Ծրագրի գործընկերները պատասխանատու կլինեն ազգային մակարդակով ծրագրի գործունեության իրականացման համար: Այս գործունեության տեսակը և ոլորտը, ինչպես նաև համագործակցության կանոնները հստակեցվել են մարտի վերջում տեղի ունեցած ռազմավարական հանդիպման ժամանակ: Քանի որ վերոնշյալ երկրներից ոչ բոլորն են ընդունել CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությունը, ծրագրի նպատակներից մեկն է նաև աջակցել այդ երկրներում կանանց ՀԿ-ներին հիմնավորել և նպաստել իրենց իշխանությունների կողմից նշված փաստաթղթի վավերացումը:

 

2009 թվականը ծրագրի իրականացման երկրորդ տարին է: Հետևաբար, նորաստեղծ գործընկերությունը պետք է կառուցվի անցյալ տարի ԿԱՐԱՏ-ի և Բելորուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կանանց կազմակերպությունների ձեռք բերած փորձի վրա:

 

Այս տարի նույնպես ծրագրի գործունեության մի մասը կիրականացվի Խաղաղօվկիանոսյան Ասիայի IWRAW կազմակերպության համագործակցությամբ, մի կազմակերպություն, որն իր հիմնական գործունեությունը ավելի քան 15 տարի ծավալում է CEDAW կոնվենցիայի շուրջ: ԿԱՐԱՏ-ի կոալիցիայի և Ղրղզստանի Կանանց Աջակցման կենտրոնի միջև համագործակցության շնորհիվ այս տարի ԱՊՀ երկրներում ավելի մեծ թվով կանանց կազմակերպություններ կընդգրկվեն CEDAW կոնվենցիայի Կամընտիր Արձանագրությանը վերաբերող գործունեություններում:

  

 

Ակտիվության 16-օր Ընդդեմ Գենդերային Բռնության

 

 

 

"Ակտիվության 16-օր Ընդդեմ Գենդերային Բռնության" միջազգային քարոզարշավը անցկացվում է նոյեմբերի 25-ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների միջազգային օր):

 

Նշված օրերի ընտրությունը պայմանավորված է կանանց նկատմամբ բռնության և մարդու իրավունքների միջև սիմվոլիկ կապ ստեղծելու նպատակով` մատնանշելու, որ կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

 

Այս 16-օրվա ընթացքում նշվում են նաև նոյեմբերի 29-ը` Կանանց իրավունքների պաշտպանի միջազգային օրը, դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, դեկտեմբերի 2-ը` Ստրկության դեմ պայքարի միջազգային օրը:

 

Դեկտեմբերի 6-ը` նվիրված է Մոնրեալյան կոտորածի օրվան, երբ 1989թ-ի դեկտեմբերի 6-ին` հակաֆեմինիստ տղամարդու կողմից սպանվեցին 14 ուսանողուհիներ: 1991թ-ից սկիզբ է առել նաև "Սպիտակ Ժապավեն" քարոզարշավը, որի ժամանակ տղամարդիկ` ի հիշատակ այդ օրվա, կրում են սպիտակ ժապավեններ: Աշխարհի 130 երկրներից ավելի քան 2000 կազմակերպություն մասնակցում են այս քարոզարշավին: Կանանց իրավունքների կենտրոնը միացել է քարոզարշավին 1999-ից` ազգային մակարդակով իրազեկելու, որ կանանց նկատմամբ բռնությունը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում:

 

2009 թվականին Կանանց իրավունքների կենտրոնը իրականացնելու է հետևյալ միջոցառումները`

ՆՈՅԵՄԲԵՐ 25. Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրԵրևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, ժամը 19:00-ին

Առաջին մաս` "Կապտուկներ հոգուն", բեմադրություն,Կանանց իրավունքների կենտրոնի "Դ'Արտ" Երիտասարդական թատրոն:

 

Երկրորդ մաս` Կանանց իրավունքների կենտրոնի Մանկական ազգագրական Համույթի ելույթ:

 

Դեկտեմբեր 06, <Սպիտակ Ժապավենի>  քարոզարշավ 

Մոնրեալյան զոհերի հիշատակման օրՍպիտակ ժապավենի քարոզարշավը կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված տղամարդկանց ամենածավալուն միջազգային քարոզարշավն է, որը նշվում է 1991թ-ից` հարգելու Մոնրեալում տղամարդու կողմից սպանված 14 կանանց հիշատակը:

Ամեն տարի տղամարդիկ կրում են այդ ժապավենները մեկ կամ երկու շաբաթ, սկսած նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 6-ը:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ 10. Մարդու իրավունքների միջազգային օրԵրևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, ժամը 19:00-ին

 

Առաջին մաս` "Էջեր շան օրագրից" ներկայացում, բեմադրությունը "Փոփոխությունների թատրոն-ի:Երկրորդ մաս` Կանանց իրավունքների կենտրոնի Մանկական ազգագրական համույթի ելույթը:

 

Առաջին մաս` մրցանակաբաշխության երեկո` նվիրված կանանց և երեխաների իրավունքների ոլորտում նշանակալի ներդրում կատարած անհատներին, գործընկերներին,  հիմնադրամներին:

Երկրորդ մաս` Կանանց իրավունքների կենտրոնի Մանկական ազգագրական համույթի ելույթ:


 

Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ ինտերնետային կայք և Ազգային Մոնիտոր

 

 

Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ ինտերնետային կայքը - www.stopvaw.org – տեղեկատվության, պաշտպանության և փոփոխությունների ֆորում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Ռուսաստանի ֆեդերացիայում, Մոնղոլիայում և ՄԱԿ-ի Կոսովոյի պրետեկտորատում` որպես համապարփակ գործիք կանանց շահերի պաշտպանության համար:

 

Կայքը մշակվել է Միննեսոտա իրավապաշտպանների կողմից: Այն տրամադրում է միջոցներ և էլեկտրոնային ցուցանակներ ամբողջ աշխարհում կանանց նկատմամբ բռնության նվազեցման ոլորտում աշխատող փաստաբաններին:

 

Կանանց իրավունքների կենտրոնը հանդիսանում է նաև Ազգային մոնիտոր Կանանց նկատմամբ բռնության ազգային մոնիտոր ծրագրի շրջանակներում, որի նպատակն է STOPVAW տեղական ինտերնետային էջերի բովանդակության ընդլայնումը և գործառույթի մոնիտորինգը:

 

Այսպիսով, Կանանց իրավունքների կենտրոնը, որպես Կանանց նկատմամբ բռնության Ազգային մոնիտոր ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ գործողությունները`

• Թարմացնել Հայաստանի Ազգային գլխավոր էջը անգլերեն (www.stopvaw.org),

• Թարմացնել հայերեն էջը (www.osi.szinhaz.hu ),

• Բարձրացնել կանանց նկատմամբ ընտանեկան բռնության մասին տեղեկացվածությունը,

• Բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացնել կայքերի մասին,

• Տեղեկատվություն փոխանակել այլ նմանատիպ կայքերի հետ ամբողջ աշխարհում: 2008 թվականի հունվարին մեր ուշադրությունը հիմնականում բևեռված էր Հայաստանում հայերեն էջին:

 

Քանի որ Հունգարիայի Բաց հասարակության ինստիտուտի մեր գործընկերները այլևս չէին իրականացնում այս ծրագիրը, ապա անհրաժեշտ էր կարգավորել մի քանի կազմակերպչական և վարչական խնդիրներ: Մեր ամենամեծ անհանգստությունը այս կայքի հետ (www.osi.szinhaz.hu) իրավիճակի պարզաբանումն էր, ինչպես նաև կայքի թարմացման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական խնդիրների լուծումը:

 

2008 թվականի հունվարին ԿԻԿ-ը մասնակիորեն լրացրեց տեղեկատվական բացը և տեղադրեց 2007 թվականի նյութերը: 2008 թվականի ընթացքում ԿԻԿ-ը տեղեկատվություն հավաքեց ընտանեկան բռնության, թրաֆիքինգի, սեռական ոտնձգության և հարձակման, վերականգնողական և սեռական առողջության և իրավական հարցերի վերաբերյալ:

Տեղեկատվության հիմնական աղբյուրները լրատվամիջոցներն են (ԿԻԿ-ը բաժանորդագրված է մի շարք թերթերի) և ինտերնետը:

 

Մեր գործունեությանը տեղյակ են նաև այս հարցերով զբաղվող տարբեր կազմակերպություններ: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ ոլորտում աշխատող տեղական ՀԿ-ների հետ, նրանք տեղյակ են այս ծրագրի մասին և կարող են օգուտ ստանալ դրանից (տեղեկատվության տարածման առումով): Փետրվար, մարտ և ապրիլ ամիսները հարուստ էին քաղաքական և սոցիալական իրադարձություներով. ընտրական կամպանիան, որը սկսվել էր հունվարին, փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները, հետընտրական անկարգությունները և քաղաքական ճնշումը:

 

Այս իրադարձություններն, իրենց հերթին, պայմանավորեցին հասարակության ուշադրության շեղումը: Զանգվածային լրատվական միջոցները, ներառյալ էլեկտրոնային ռեսուրսները, լեցուն էին զարգացող իրադարձությունների մասին ամեն տեսակի տեղեկատվությամբ: Մենք նաև գրանցեցինք տեղեկատվական նյութերի մեծ նվազում մեզ հետաքրքրող հարցերի նկատմամբ: Ապրիլին հոդվածների քանակի թեթևակի աճ նկատվեց, որը կարող էր բացատրվել այն փաստով, որ իրավիճակը երկրում շատ, թե քիչ նորմալացել էր և կյանքը մտնում էր իր նորմալ հունի մեջ:

 

Մեր աշխատանքի անբաժան մասն էր կազմում հասարակությանը, ընդհանրապես, և, մասնավորապես, բռնության ոլորտում աշխատող կողմերին տեղեկացնելը այս կայքերի մասին: Տեղեկատվությունը, որ մենք հավաքում ենք այլ աղբյուրներից, կարող է շատ կաևոր լինել նրանց համար, ովքեր կիսում են մեր հավատը և պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ: Մեր հիմնական ընթեցողը, մեր կարծիքով, հանդիսանում է ոլորտում աշխատող կազմակերպությունների, պետական գործակալությունների ներկայացուցիչ, կամ պարզապես` անհատ, որը ակտիվորեն ընդգրկված է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում:

 

Մեր կազմակերպությունը ամեն ինչ արեց` մեր նյութերը մեր կայքի այցելուների համար հարմար ձևով ներկայացնելու համար: Կարևոր է նշել, որ մենք հաճախ հետադարձ արձագանք ենք ստանում այն մարդկանցից, ովքեր ծանոթ են մեր նյութերին: Կարծում ենք, որ այնտեղ բավականին կայուն հանդիսական ունենք, որը հետևում է լուրերին և արտահայտում իր զգացմունքները մեր կատարած աշխատանքի մասին:

 

Օրինակ` Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մասին հոդվածը կայքում տեղադրելուց հետո մենք շնորհավորանքներով էլեկտրոնային նամակներ ստացանք մեր գործընկեր կազմակերպություններից, մասնավորապես` “Մարդու իրավունքների պաշտպաններ”-ից: Երբեմն մարդիկ մեզ դիմում են իրադրության մասին տեղեկատվություն ստանալու համար և մենք նրանց ուղղորդում ենք դեպի մեր կայքերը, որտեղ, ինչպես, որ հետագայում նրանք են նշում, նրանք գտնում են իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը և հղումները:

 

Հիմնականում մարդիկ հարցնում են կայքի վրա Օրենքների և այլ իրավական փաստաթղթերի տեղակայման մասին և մենք նրանց վերահասցեագրում ենք դեպի ՀՀ Ազգային ժողովի կայքի վրա (www.parliament.am). Նոյեմբերին տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը` Ամնեսթի ինտերնեյշնալ կազմակերպության Հայաստանում անցկացված “Լռության մեջ հպարտություն չկա” հաշվետվության վերաբերյալ մամլո ասուլիսն էր: Իրադարձությունը մեծ տարածում գտավ մի շարք լրահոսերում և հեռարձակվեց տեղական հեռուստատեսությամբ:

Կանանց իրավունքների կենտրոնը հետադարձ արձագանքներ ստացավ աշխարհի տարբեր երկրների ՀԿ-ներից` Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Լեհաստան և այլն, որտեղ մատնանշում էին հաշվետվության իրականացմանը աջակցելու մեր ներդրման մասին: ԿԻԿ-ի իրականացրած գործողությունների մասին, մասնավորապես ՀՀ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ հետադարձ արձագանքներ ստացվեցին նաև մի քանի միջազգային կազմակերպություններից:

 

Մեր գործընկերները իրենց ուրախությունն արտահայտեցին մեր հաջողության վերաբերյալ: ԿԱՐԱՏ կոալիցիան տեղեկատվություն հրապարակեց ԿԻԿ-ի մասին իր լրագրի դեկտեմբերյան համարում:

 

 

Ընտանեկան բռնության դեմ պայքարը Հայաստանում իրավական նախաձեռնության միջոցով:

 

 

Փուլ I

01-ը հունվարի, 2007 – 30-ը հունիսի, 2007

Նպատակը` Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվության բարձրացման, ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծ մշակելու համար ուսումնասիրել ընտանեկան բռնության վերաբերյալ միջազգային օրենքների օրինակները և վերջիններիս կիրառման արտասահմանյան փորձը: 

 


Փուլ II

01-ը նոյեմբերի, 2007 – 31-ը դեկտեմբերի, 2008

Նպատակը` պաշտպանել և լոբբինգի ենթարկել ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագիծը և բերելով այն վերջնական տեսքի, ուղարկել օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողով` ընդունման համար: 

 


Փուլ III: 01-ը հունվարի, 2009 – 31-ը մայիսի, 2009

Նպատակը` իրականացնել “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի և համապատասխան փաստաթղթերի մշտական քարոզարշավ, ինչպես նաև իրականացնել լոբբինգ Ազգային Ժողովում և ՀՀ կառավարությունում օրենքի նախագիծը և լրացուցիչ փաստաթղթերի փաթեթը ընդունելու վերաբերյալ: 

 


Փուլ I:

Մաս 1. Հետազոտել արտասահմանյան երկրների փորձը ընտանեկան բռնության օրենսդրության ոլորտում և հանդես գալ քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով: 

 


“Հայաստանում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը” ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են 55 երկրների (ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Անգլիա, Հոլանդիա, Բուլղարիա, Լեհաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Վրաստան, Բարբադոս, Բելիզ, Գայանա, Էկվադոր, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Կոստա Ռիկա, Պուերտո Ռիկա, Մալազիա, Իսրայել, Իրան, Պակիստան) ընտանեկան բռնության ոլորտի օրենսդրությունները:

 

 

Մասնավորապես, քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տվյալ օրենսդրական հարաբերությունների առարկաներին, տվյալ ոլորտի պաշտոնատար մարմիններին և անձանց, իրավական պաշտպանության միջոցներին, ընտանեկան բռնության տեսակներին և այլն: Այս ուսումնասիրությունների հիման վրա Կանանց իրավունքների կենտրոնը մշակել է Հայաստանի Հանրապետության “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության “Ընտանեկան բռնության մասին” օրենքի նախագիծը բաղկացած է 8 գլխից և 26 հոդվածներից, որոնք պատրաստվել են ի նկատի ունենալով “Կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը և ճնշումը Հայաստանում” համազգային հարցման արդյունքները, պատրաստված Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Թուրփանջյան կենտրոնի կողմից, ինչպես նաև “Հայաստանում կանանց նկատմամբ բռնության պայքարը” ծրագրի շրջանակներում աշխատանքային խմբի մեկ այլ ուսումնասիրողի հաշվետվությունը: Այս ուսումնասիրությունը իրականացվել է Ոստիկանության 7 բաժանմունքներում և Երևան քաղաքի 8 դատարաններում:


Մաս 2. Ընտանեկան բռնության դեպքերի ուսումնասիրությունը Ոստիկանության բաժանմունքներում և դատարաններում ի հայտ բերելու ընտանեկան բռնությանը հասցեագրված իրավական կառույցների բացերը և կատարել անհրաժեշտ առաջարկություններ:


Երկարատև աշխատանքներից հետո Կանանց իրավունքների կենտրոնը ստանում է պաշտոնական համաձայնություն Ոստիկանության բաժանմունքներում և Երևանի դատարաններում անցկացնել քաղաքացիական և քրեական դեպքերի հետազոտություն` հայտնաբերելու ընտանեկան բռնության խնդրին հասցեագրված իրավական համակարգի բացերը և կատարել անհրաժեշտ առաջարկություններ, հաշվի առնելով ընտանեկան բռնության ոլորտում արտասահմանյան երկրների փորձը: 

 

 


Կատարվել են նաև այցելություններ դեպի Երևանի Ոստիկանության 11 բաժանմունքներ և Երևանի 13 դատարաններ: Բոլորը միասին 61 կանխարգելիչ դեպքեր են ուսումնասիրվել Երևան քաղաքի Ոստիկանության բաժանմունքներում` Արաբկիր, Էրեբունի-Նուբարաշեն, Շենգավիթ, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն և Նորք-Մարաշ և Մալաթիա-Սեբաստիա համայնքներ: Հետաքննվել են նաև 4 քրեական գործեր. դրանցից մեկը կարճվեց կնոջ պնդմամբ: Կանխարգելիչ դեպքերի ուսումնասիրման արդյունքների հիման վրա ցանկանում ենք նշել, որ ոստիկանության բաժանմունքները, լինելով առաջին իրավապաշտպան մարմինները, չունեն բավականաչափ լծակներ կանխելու կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերը, ինչպիսիք են մանր խուլիգանությունը, հոգեբանական վիրավորանքը, արհամարանքը և այլն:

 

 

Երևանի համայնքային և վերաքննիչ դատարաններում իրականացվել են նաև 2005-2006 թվականների մի քանի քաղաքացիական և քրեական դեպքերի ուսումնասիրություններ: Առաջին ատյանի ներքոնշյալ համայնքային դատարաններում` Աջափնյակ, Ավան և Նոր-Նորք, Էրեբունի և Նուբարաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Քանաքեռ-Զեյթուն և Նոր-Մառաշ, հետաքննվել են 93 քաղաքացիական և 8 քրեական գործեր: Գործերը հետաքննվել են Վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերի պալատում: Երևանի ոստիկանության բաժանմունքներում և դատարաններում կատարված ուսումնասիրությունները հանգեցրին դիտարկումների վերաբերյալ կոնկրետ առաջարկությունների ցանկի մշակմանը, որը պետք է ամրագրվի “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծում:

 


Մաս 3. Ինտերնետային կայք` Դադարեցնել բռնությունը կանանց նկատմամաբ և Ազգային մոնիտոր ծրագիր

 

 


Կանանց իրավունքների կենտրոնի (ԿԻԿ) գործունեությունը, որպես Կանանց նկատմամբ բռնության ազգային մոնիտոր, իրականացվել է երկու հիմնական ուղղություններով` “Դադարեցնել ԿՆԲ-ը Հայկական ազգային էլեկտրոնային կայքի” թարմացումը և կանանց նկատմամբ բռնության խնդրի վերաբերյալ հասարակության տեղեկացվածության բարձրացումը, ինչպես նաև դրա վերաբերյալ ինտերնետային կայքի և էլեկտրոնային կայքի մասին ինֆորմացիայի տարածումը: 

 


Բոլոր հավանական աղբյուրներից զետեղել ենք կանանց նկատմամբ բռնության և դրա տարբեր ձևերի և տեսակների (ընտենեկան բռնություն, կանանց և աղջիկների միջև թրաֆիքինգ, սեռական հալածանք, բռնաբարություն, սեռական պատկանելիություն, վերարտադրողական և սեռական առողջություն և իրավունքներ) մասին տեղեկատվություն, որոնք ընդգրկում են, բայց չեն սահմանափակում, լրագրերը, ՀԿ-ները և պետական կառույցները: 

 


Փուլ II.
Մաս 1. “Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը իրավական նախաձեռնության միջոցով” ծրագիր 2007-2008 

 

 


Ծրագիրը նպատակաուղղված է պաշտպանել և լոբբինգի ենթարկել “Ընտանեկան բռնության օրենքի մասին” ՀՀ օրենքի նախագիծը և, բերելով վերջնական տեսքի, ուղարկել այն ՀՀ Ազգային Ժողով` ընդունման համար:

 

 

Ակնհայտ էր, որ “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի պաշտպանությունը և լոբբինգը մեծ ջանքեր կխլեին, քանի որ ստերեոտիպերը շատ կոշտ էին, իսկ հասարակությունը խնդրի մասին բավականաչափ տեղյակ չէր: Մարդկանց մեծ մասը կանանց նկատմամբ բռնությունը համարում է անձնական և ընտանեկան խնդիր, թույլ չտալով ոչ մի օտարականի միջամտելու դրա մեջ:


Նրանք համոզված են, որ դա ազգաին ավանդույթների խնդիր է: Այնուամենայնիվ, ընտանեկան բռնությունը մարդու իրավունքների ամենատարածված խախտումն է, որ մենք գիտենք: Այն քայքայում է կյանքեր, կոտրում է համայնքներ և կանգնեցնում է առաջընթացը: 

 

 


Աշխարհի այլ երկրների թվում Հայաստանը բացառություն չէ, որտեղ ընտանեկան բռնությունը գոլություն ունի իր բոլոր ձևերով: Լրիվ և արդարացի տեղեկատվություն ստանալու համար Հայաստանում սոցիալական հարցում է անցկացվել ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ: ԿԻԿ-ի համար հարցումը պատրաստվել և անց է կացվել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքականության վերլուծության Թուրփանջյան կենտրոնի կողմից 2007 թվականին Երևանի և Հայաստանի 10 շրջանների 1006 կանանց միջև: Արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի կանանց 66% ենթարկվել են հոգեբանական բռնության, 27%-ը` ոչ ծանր ֆիզիկական ոտնձգության և 12%-ը` ծանր ֆիզիկական ոտնձգության, կանանց 5%-ը պարտադրվել է սեռական փոխհարաբերության: 

 

 


Այնուամենայնիվ, ընտանեկան բռնության դեպքերի բացահայտման ամենահուսալի և բնական աղբյուրը ԿԻԿ-ի Ազգային թեժ գիծ ծառայությունն է, որը հասանելի է մարդկանց համար ամբողջ երկրում, որոնց օգնությամբ մարդիկ կարող են մեզ հետ կիսել իրենց սեփական խնդիրները, Կանանց աջակցության և Խորհրդատվական կենտրոնը (ճգնաժամային կենտրոն) և Ճգնաժամային ապաստարանը, որտեղ նրանք ստանում են անվճար հոգեբանական, սոցիալական, իրավական և բժշկական աջակցություն: 

 

 


Ընտանեկան բռնության օրենքի նախագիծը, որը հաջողությամբ կգործի Հայաստանում, պատրաստելու և վերջնական տարբերակի մշակման համար ստեղծել մի Աշխատանքային խումբ (ԱԽ) ՀՀ նախարարությունների համապատասխան ներկայացուցիչներից և օգտագործել ցանկացած հնարավորություն Ընտանեկան Բռության վերաբերյալ օրենքի նախագծի անցկացման համար:

 

 


2008 թվականին անց են կացվել ԱԽ-ի անդամների մասնակցության մի շարք հանդիպումներ, ինչպես նաև կլոր-սեղան քննարկումներ, որոնց մասնակցել են նաև կառավարական և ոչ-կառավարական կառույցների ներկայացուցիչներ: Հանդիպումների ժամանակ ստացված մեկնաբանությունները և դիտարկումները աջակցեցին “Ընտանեկան բռնության մասին” ՀՀ օրենքի նախագծի վերջնական տարբերակը մշակելու հարցում: 

 

 


Մաս 2. “Կանանց իրավունքների կենտրոնին ապահովել մասնագիտական մոտեցում “Ընտանեկան բռնության օրենքի մասին” Պրահա կատարելիք փորձի փոխանակման այցի միջոցով”

 

 


2008 թ. Հունիսի 8-14 ընկած ժամանակահատվածում Բաց հասարակություն հիմնադրամի “Կանանց իրավունքների կենտրոնին ապահովել մասնագիտական մոտեցում Ընտանեկան բռնության օրենքի մասին փորձի փոխանակման այցի միջոցով” Արևելյան ծրագրի շրջանակներում ԿԻԿ-ը կազմակերպեց հայկական պատվիրակության ուսումնական այցը Պրահա, Չեխիայի Համրապետություն: Պատվիրակությունը բաղկացած էր ՀՀ ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչներից և մեկ դատավորից: Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ լավ փորձերի և այն բացերի հետ, որ գոյություն ունեն չեխական իրակ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am