Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ

Ընտանեկան բռնության հարցի շուրջ իրազեկության բարձրացման և կրթական միջոցառումները շատ կարևոր են կանանց նկատմամբ բռնությունը քողարկող լռությունը խախտելու համար և ստիպել հասարակությանը իր վրա պատասխանատվություն վերցնել այն հաղթահարելու համար: Բացի դրանից, այս միջոցառումները կարևոր դեր են խաղում ընտանեկան բռնության նկատմամբ հասարակության վերաբերմունքի և մտածելակերպի փոխելու գործում:

Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) իրականացրել է տարբեր իրազեկության բարձրացման և կրթական միջոցառումներ ընտանեկան բռնության հարցի լուսաբանման, կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասին մեր հասարակության գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար: Այս գործունեությունը որպես միացնող օղակ է ծառայում հասարակության և ԿԻԿ-ի միջև, որի միջոցով բացատրվում է, թե ինչ է ընտանեկան բռնությունը և որոնք են ԿԻԿ-ի ծառայությունները այս ոլորտում: Նման միջոցառումները նույնպես կարևոր դեր են խաղում հասարակական կարծրատիպերի ձևափոխման հարցում` նպաստելով որոշակի հասարակական վարքագծային մոդելների և արժեքների ստեղծմանը:

ԿԻԿ-ը մեծ կարևորություն է տալիս տղամարդկանց ներգրավվածությանը ընտանեկան բռնության կանխարգելման գործընթացում: ԿԻԿ-ի մեծագույն նվաճումներից մեկն է Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության ցանցի ստեղծումը 2012թ. հունվարին: Մենք համոզված ենք, որ ընտանեկան բռնության հաղթահարման գործընթացին պետք է մասնակցեն նաև տղամարդիկ, որոնք կարող են լինել գործընկերներ և ընկերներ հասարակություն առանց բռնության ունենալու և ընտանեկան բռնությունից պաշտպանված լինելու առօրյա աշխատանքում: ԿԻԿ-ի կողմից իրականացված գործողությունները և միջոցառումները, ինչպես նաև հետագա քայլերը ունեն հիմնական նպատակ` կոտրել կարծրատիպերը և փոխել այն համատարած և սխալ կարծիքը, որի համաձայն միայն կանայք պետք է պայքարեն կանանց իրավունքների համար: Հետևաբար, համագործակցությունը տղամարդկանց հետ և իրենց ներգրավելը ԿԻԿ-ի գործունեության մեջ նորարարական քայլ է ընտանեկան բռնության վերաբերյալ մոտեցումների փոփոխման համար հասարակության տարբեր շերտերի միջև:

ԿԻԿ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները, տեղեկատվական քարոզարշավները և իրազեկման ծրագրերը ուղղված են ընտանեկան բռնության հանդեպ քիչ անտարբեր և ավելի անհանդուրժող վերաբերմունք ձևավորելու, ԿԻԿ-ի օժանդակ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու և Հայաստանում ընտանեկան բռնությունը կախարգելելու գործում ԶԼՄ ներգավելու վրա: 

 
 
2010 թ-ի մարտ ամսից ի վեր ՀՀ 10 մարզում կազմակերպվում և իրականացվում են Շրջիկ Կոնֆերանսներ, ինչի արդյունքում 2012թ.-ին այցելություններ է եղել 157 բնակավայրեր` 130 գյուղական և 27 քաղաքական: Կոնֆերանսներ կազմակերպելու նպատակն է իրազեկել մասնակիցներին ընտանեկան բռնություն երևույթի տեսակների, դրա պատճառների, առանձնահատկությունների, ինչպես նաև այդ ոլորտում կենտրոնի ծավալած գործունեության և ծառայությունների վերաբերյալ: Նման հանդիպումները նպաստում են ինչպես մարզերի բնակիչների, այնպես էլ մարզպետերի և ոստիկանապետերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում նրանց ակտիվ մասնակցությանը: Մասնակիցները տարբեր խավի ներկայացուցիչներ են` մարզերի ինքնակառավարման մարմիններ, քաղաքապետարանի և համայնքների միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսուցիչներ, գրադարանի աշխատակիցներ, հոգեբաններ, իրավաբաններ, ինժեներներ, բուժ. աշխատողներ, առևտրականներ, տնային տնտեսուհիներ և այլն:
 
2013թ. հոկտեմբերի 18-ին ԿԻԿ-ի կողմից կազմակերպվել էր հանդիպումներ՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թվով 3 ուսումնական քոլեջներում, որտեղ մասնավորապես սովորում են 14 և ավելի տարիքային խմբի ուսանողներ:
Հանդիպումների կազմակերպման նպատկակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել տեղի ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ նշված օրը հանդիպումներ իրականացնելու համար: Հանդիպումների նպատակն է եղել ներկայացնել ԿԻԿ-ի գործունեությունը ընտանեկան բռնության ոլորտում և ընտանեկան բռնության հիմնախնդիրը: Հանդիպումների  ժամանակ ցուցադրվեց նաև “Ոչ ընտանեկան բռնության”–ը ֆիլմը, որը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների մոտ: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում՝ հարց ու պատասխանի տեսքով, որի ընթացքում երեխաները հետաքրքրություն ցուցաբերեցին ֆիլմի ստեղծման վերաբերյալ:
Մասնակցիների մեծ մասը հանդիպումների ընթացքում նշում էին, որ տեղյակ են ԿԻԿ-ի գործունեության մասին: Հանդիպումների վերջում, որպես ամփոփում բաժանվեցին գնահատման թերթիկներ, որում նշված էին 2 հարց իրենց պատասխաներով: Թերթիկների վերլուծությունից պարզ դարձավ, որ մասնակիցների 90 և ավելի տոկոսը պատասխանեց դրական այն հարցին, թե արդյոք տեղյակ էին ընտանեկան բռնության երևույթի մասին: Իսկ մյուս հարցին, թե նմանատիպ հանդիպումների կարիքը կա թե ոչ, 95 և ավելի տոկոս մասնակիցների պատասխանեցին դրական, նշելով հանդիպումների անցկացման կարևորությունը:
Ընդհանուր առմամբ հանդիպումներին մասնակցեցին՝ 100 և ավելի մասնակից:
Հանդիպումներին իրենց մասնակցությունը ունեցան՝ Վրեժ Մադոյանը (Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ ցանցի անդամ), Լուսինե Սարգսյանը (ԿԻԿ-ի իրավաբան)  և Ռոբերտ Ծատուրյանը (ցանցի անդամ): 
 
2011թ.-ի  ընթացքում ՀՀ 10 մարզում կազմակերպված շրջիկ կոնֆերանսներին մասնակցել է ավելի քան 10 000 մարդ, որից 75%-ը կանայք են եղել, իսկ 25%-ը` տղամարդիկ: Կոնֆերանսների ժամանակ բոլոր մասնակիցներին բաժանվում են բազմաթիվ տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ, ինչպես նաև ցուցադրվում են թեժ գծի տեսահոլովակը, ընտանեկան բռնության վերաբերյալ <<Լռության տարածք>> և <<Ապրելու համար>> 2 ֆիլմերը DVD տարբերակով: Այժմ գլխավորապես ցուցադրվում է <<Ապրելու համար>> ֆիլմը, որը չի պարունակում բռնության տարրեր և տեսարաններ, այլ կրում է տեղեկատվական և ուսուցողական  բնույթ: Նման տեղեկատվական բնույթի գրականություն է բաժանվում նաև մարզերի թանգարաններում, գրադարաններում, խանութներւմ և այլուր:
 
Մարզերի բնակչության հետ հանդիպումների ընթացքում բաց քննարկումներ են անցկացվում, ինչի արդյունքում  մտքերի փոխանակություն է իրականացվում, որն էլ իր հերթին նպաստում է այս խնդիրը հասարակավ լուծելուն: 
 
Իրազեկության բարձրացման մեկ այլ խթանիչ մեթոդ է հանդիսանում տարբեր կազմակերպությունների, կառույցների, հիմնադրամների, ինչպես նաև կառավարության էլեկտրոնային հասցեներին կենտրոնի գործունեության, նորությունների և գալիք ակցիաների վերաբերյալ պարբերաբար ուղարկվող լրագիրը: 
 
 
<<Ռիթմ>> մանկական  պարի համույթի ստեղծման նպատակն է կրթել երեխաներին մշակութային արժեքներին ու բարոյագեղագիտական նորմերին համահունչ, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները: Համույթի երեխաների թվում են ընտանեկան բռնության ենթարկված կանանց երեխաները, ինչի նպատակն է` մեղմել երեխաների հոգեկարգավորման և վերախրած սթրեսների հետևանքները և խթանել հասարակության մեջ նրանց ինտեգրումը: Կատարված իրադարձությունից երեխաների ուշադրույթունը շեղելու լավագույն տարբերակներից է երաժշտական թերապիան:   
  
 

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am