Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում

Համապատասխան իրավական մեխանիզմների մշակումը ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կարևոր երաշխիքներից մեկն է:

Ընտանեկան բռնության օրենքները տարբեր են տարբեր երկրներում: Դժբախտաբար, ներկայումս Հայաստանում չկա ընտանեկան բռնության մասին օրենք և լրացուցիչ օրենսդրական փաթեթ, որոնք կարող են նպաստել ոլորտում առկա տարբեր խնդիրների լուծմանը: Աշխատելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ ամեն օր` մենք համոզված ենք, որ կինը պետք է ազատ լինի բռնության բոլոր ձևերից, որպեսզի կարողանա դառնալ հասարակության լիարժեք անդամ և մասնակցել երկրի սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային կյանքում:

Հաշվի առնելով ընտանեկան բռնության ոլորտում ներկա իրավիճակը Հայստանում` պետք է նշել, որ չկան վերապատրաստված ոստիկաններ, դատավորներ, դատախազներ, իրավաբաններ և փաստաբաններ, որոնք բռնությաը ենթարկված կնոջ մեջ կտեսնեն զոհ և պատրաստակամ կլինեն իրեն օգնելու: Միաժամանակ չկան համապատասխան իրավական մեխանիզմներ և միջոցներ ընտանեկան բռնության ենթարկվածներին պաշտպանելու և մեղավորներին պատժելու համար: Ընտանեկան դատարանների բացակայության պատճառով կանայք հաճախ ստիպված են լինում երկար սպասել մինչև իրենց հայցը քննարկվի: Դատավորներից շատերը լավ իրազեկված չեն ընտանեկան բռնության հիմնախնդրի վերաբերյալ: Ավելին, նրանցից շատերը չեն տարբերում բռնությունը ընտանեկան բռնությունից և հակված են մեղադրել կնոջը: Իրենց մեջ արմատավորվել է այն կարծիքը, թե ընտանեկան բռնությունը ներքին «ընտանեկան» գործ է և նույնիսկ ամուսնալուծության հայցի դեպքում ձգտում են չքանդել ընտանիքը: Այսպիսով, վերոհիշյալը հանգեցնում է նրան, որ ընտանեկան դեպքերի մեծամասնությունը մնում են չբացահայտված: 

 

Ընտանեկան բռնության մասին օրինագծի մշակումը

2007-2009թթ. ընթացքում Կանանց իրավունքների կենտրոնը, հիմնվելով ընտանեկան բռնության ոլորտում իր ավելի քան 10 տարվա փորձի վրա, մշակել էր «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը, որը հետո վերանայվել էր միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009 թ. սեպտեմբերին ներկայացվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալ հարցերով զբաղվող նախարարություն հետագա շրջանառության համար: 2010 թ. ՀՀ կառավարությունը որոշ քայլեր էր ձեռնարկել գենդերային բռնության` ներառյալ ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար:  Համաձայն ՀՀ Վարչապետի 2010թ. մարտի 30-ի N 213-Ա որոշմանը` Հայաստանում ստեղծվեց Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ոլորտում գործող կարևոր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային խմբակցության ավելի քան 40 ներկայացուցիչներ: Կանանց իրավունքների կենտրոնը այս հանձնաժողովի անդամ է, որի նպատակն էր գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը և համապատասխան մեխանիզմների մշակումը: Այս հանձնաժողոի շրջանականերում ստեղծվել է աշխատանքնային խումբ Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրի մշակման նպատակով: Աշխատանքային խմբի հանդիպումների ժամանակ ԿԻԿ-ը ներկայացրել էր օրինագծի հիմանական դրույթները` իրականացնելով «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի ջատագովը, ինչը դրական արդյունքներ տվեց. 2010թ. նոյեմբերի 12-ին օրինագիծը ներկայացվել էր ՀՀ Կառավարություն քննարկման համար: Օրինագծի շրջանառության և հանրային քննարկումների շրջանը ավարտվեց, և 2012թ. նոյեմբերի 28-ին օրինագծի համալրված տարբերակը ներկայացվեց ՀՀ Վարչապետի հաստատմանը: Դժբախտաբար, 2013թ. փետրվարի 11-ին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ Կառավարությունից ստացավ եզրակացություն, որի համաձայն նման օրինագծի ընդունումը նպատակահարմար չէր համարվել: Փոխարենը, Կառավարությունը նախագծել էր ներառել օրինագծի դրույթները այլ օրենսդրական ակտերում:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհում առաջին պետությունն էր, որը վավերացրել էր "Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին" կոնվենցիան (1993թ) և դրա Կամընտիր արձանագրությունը (2006թ.), և Կառավարությունը մշակել է ՀՀ կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագիրը և Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը` Կանանց իրավունքների կենտրոնը կարծում է, որ իրավիճակը կարող է ենթարկվել էական փոփոխությունների:

 

Ջատագով և պրոպագանդա

Կանանց իրավունքների կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է "Ընտանեկան բռնության մասին" օրինագծի ընդունման մշտական ջատագովն ու պրոպագանդան: Եվ վերոհիշյալ փաստերը ապացուցում են, որ օրինագծի հաստատուն ջատագովը պետք է իրականացվի որոշումներ կայացնող իշխանությունների համար:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ձևավորվել է 2010թ. հոկտեմբերի 1-ին Զ. Պետրոսյանի ամուսնու և սկեսրոջ կողմից դաժան սպանության դեպքի կապակցությամբ, և Կանանց իրավունքների կենտրոնը Կոալիցիայի հիմնադիր անդամներից է: Կոալիցիայի նպատակն է փոխել Հայաստանում կանանց իրավիճակը ընտանեկան և սեռական բռնության ոլորտում: ԿԻԿ-ը Կոալիցիայի հետ համատեղ մշտապես մասնակցում է օրինագծի ընդունման ջատագովի և պրոպագանդայի արշավներում:

2013թ. Կոալիցիան նախաձեռնել է "Ընդունեք ընտանեկան բռնության մասին օրենքը" քայլարշավը և ստորագրահավաքը, որին միացել էին 1507 մարդ: Պետիցիան, ներածական նամակը և օրինագիծը փոխանցվել էին ՀՀ Վարչապետին: Մեր կազմակերպությունը անկեղծորեն հավատում է, որ այս օրինագծի ընդունումը և իրականացումը մեծ ազդեցություն է ունենալու ընտանեկան բռնության դեպքերի, այդ թվում նաև ընտանեկան բռնության քրեական դեպքերի նվազեցման վրա: Ավելին, օրենքը կարող է փոփոխել սոցիալական վարքագիծը և վերացնել հանդուրժողականությունը ընտանեկան բռնության հանդեպ: Այն նաև նպաստելու է ընտանիքների կայունությանը, հանրային առողջությանը և ժողովրդավարական բարեփոխումների` հեշտացնելով Հայստանում ընտանեկան բռնության դեպքերի ռազմավարական վարույթների իրականացումը:

2013թ. Կոալիցիան վերամշակեց օրինագիծը` վերանվանելով այն "Ընտանեկան բռնության կանխարգելման մասին" օրինագծի: 2014թ. հոկտեմբերի Կոալիցիայի բացօթյա ակցիաների ընթացքում, որոնք անցկավեցին Երևանի տարբեր շրջաններում և Հայաստանի մի քանի մարզերում, ավելի քան 2000 բացիկներ ստորագրվեցին Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի ընդունման օգտին: 2014թ. հոկտեմբերի 2-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փոխանցեց բաց նամակ ՀՀ Վարչապետին, որով կոչ էր անում ընդունել վերամշակված օրինագիծը և հայտարարել հոկտեմբերի 1-ը որպես Հայաստանում ընտանեկան բռնության հաղթահարման Ազգային օր: 2016թ. նկատվեց դրական տեղաշարժ` կապված ԵՄ-ի 2016-2018թթ. բյուջետային աջակցության ծրագրի ներքո ՀՀ բյուջեին տրամադրվող ֆինանսական աջակցության հետ, մասնավորապես ընտանեկան բռնության դեմ պայքարի հետ առնչվող հիմնախնդիրների լուծման համար: Այս աջակցությունը ստանալու համար ՀՀ Կառավարությունը պարտավորվել է ստորագրել և վավերացնել "Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին" կոնվենցիան և ընդունել "Ընտանեկան բռնության կանխարգելման մասին" օրինագիծը: ՀՀ Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որտեղ նեգրավվեցին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Ընտանեկան բռնության ոլորտում ռազմավարական դատավարության զարգացում 

Կանանց իրավունքների` մասնավորապես բռնությունից ազատ ապրելու իրավունքի բնագավառում, լայնատարած սոցիալական փոփոխությունների և բարելավումների հասնելու նպատակով Կանանց իրավունքների կենտրոնը իրականացնում է ռազմավարական դատավարություն: Ընտանեկան բռնության մասին արդյունավետ ջատագով և պրապագանդա իրականացնելու համար շատ կարևոր է օգտագործել դատական գործընթացը և լուսաբանել ընտանեկան բռնության դեպքերը: Մեկ այլ մարտահրավեր է իրազեկել հասարակությանը ընտանեկան բռնության հիմնախնդրի և Հայաստանում համապատասխան օրենքի անհրաժեշտության մասին: Ընտանեկան բռնության դեպքերի դատապարտումը և դատավարությունների լուսաբանումը ունի գերագույն կարևորություն: Ընտանեկան բռնության ոլորտում ռազմավարական դատավարության զարգացման համար Կանանց իրավունքների կենտրոնը իրականացրել մի շարք գործողություններ, այդ թվում` ուսումնասիրել է ռազմավարական դատավարության միջազգային փորձը, հավաքագրել է համապատասխան դեպքեր, կապ է պահպանել ԿԻԿ մարզային Ճգնաժամային կենտրոնների հետ նոր դեպքեր գրանցելու և այլ համապատասխան գործողություններ իրականացնելու համար:

Ռազմավարական դատավարության շրջանակներում Կանանց իրավուքների կենտրոնը տրամադրում է ոչ միայն իրավաբանական և հոգեբանական անվճար ծառայություն, այլ նաև տեխնիկական և այլ օժանդակություն (հրապարակայնություն, լուսաբանում): Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվել են ընտանեկան բռնության, կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոն ռազմավարական դատավարություն ծրագրի շրջանակներում իրենց  դատական պաշտպանությունը կազմակերպելու համար:

 

Ընտանեկան բռնության մասին ուսումնական ձեռնարկի մշակում

         

Ընտանեկան բռնության դեպքերի հետ առնչվող ոստիկանների իրազեկության բարձրացման, ինչպես նաև Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման անհրաժեշտության նպատակով  Կանանց իրավունքների կենտրոնը մշակել է ընտանեկան բռնության մասին ուսումնական ձեռնարկ: Այս ձեռնարկում ներկայացված է ընտանեկան բռնության ընդհանուր բնութագիրը, բնորոշ գծերը, առանձնահատկությունները, տեսակները, պատճառները և հետևանքները, կանխարգելման մեթոդները, ինչպես նաև պարզաբանվում է ոստիկանության դերը և միջամտությունը նմանատիպ իրավիճակներում:

Այս ձեռնարկը նախատեսված է ՀՀ Ոստիկանության ակադեմիայի, ՀՀ Ոստիկանության ուսումնական կենտրոնի ուսանողների և ՀՀ Ոստիկանության աշխատակիցների համար, ինչպես նաև կարող է օգտագործվել իրավագիտության և իրավաբանության ֆակուլտետների ուսանողների, դասախոսների և հետազոտողների, ընտանեկան բռնության դեպքերի հետ առնչվող պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից:   

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am