Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն

Կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կանանց սեռական և վերարտադրողական առողջությունը և իրավունքները կարևոր հիմնահարցեր են համաշխարհային հասարակության համար: Յուրաքանչյուրը իրավունք ունի առողջության հասանելի, մատչելի և համարժեք խնամքի: Ամեն տարի միլիոնավոր կանայք ձգտում են ընդհատել անցանկալի հղիությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի ամբողջ աշխարհում տեղի է ունենում 28 հղիության արհեստական ընդհատում յուրաքանչյուր 1000 կնոջ համար: 2008թ. հղիության անապահով ընդհատման հետևանքով մահվան դեպքերի թիվը ամբողջ աշխարհում նվազել է 56,000-ից 2003թ. մինչև 47,000 2008թ. Բարդությունները հղիության անապահով ընդհատումից կանանց 13%-ի մահվան պատճառ են հանդիսացել ամբողջ աշխարհում և 2003թ., և 2008թ. կտրվածքով: Վերարտադրողական առողջության ցուցանիշների առումով Հայաստանը էականորեն զիջում է Եվրամիության երկրներին: Բավական է նշել, որ մայրական և մանկական մահացության ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են զարգացած երկրների նույն ցուցանիշները:

Անցանկալի հղիության ընդհատման համար աբորտը Հայաստանում առավել հաճախ կիրառվող վիրաբուժական միջամտություններից է: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2010թ. տվյալների հղիության  արհեստական ընդհատման ցուցանիշն է 28 ընդհատում յուրաքանչյուր 1000 կնոջ համար: Հղիության արհեստական ընդհատման ծառայությունների ընդլայնումը կարևոր քայլերից մեկն է կանանց վերարտադրողական առողջության խնամքի որակը բարելավելու համար: Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) առաջինն էր Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային աբորտը որպես այլընտրանքային տարբերակ ներկայացնելու համար: Դեղորայքային աբորտը ոչ-վիրահատական աբորտի տեսակ է, որտեղ դեղորայքը օգտագործվում է հղիությունը ընդհատելու համար:  ԿԻԿ-ը հղիության դեղորայքային ընդհատման ոլորտում այս գործունեությունը իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության թույտվությամբ և համագործակցությամբ:

2007թ. սկսած ԿԻԿ-ը դասընթացներ է կազմակերպում մանկաբարձ-գինեկոլոգների համար Երևանում, Գյումրիում և Վանաձորում մինչև 12 շաբաթական անցանկալի հղիությունը ընդհատելու վերաբերյալ, ինչպես նաև իրազեկություն է բարձրացնում այս հարցի շուրջ և տեղեկատվություն է տարածում է կանանց և վերոնշյալ մասնագետների միջև: Դեղորայքային աբորտի համար անհրաժեշտ դեղերը` միֆեպրիստոնը և միզոպրոստոլը 2007 և 2008 թթ.-ին համապատասխանաբար գրանցվել են Հայաստանի Հանրապետությունում Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Էթիկայի կոմիտեի համագործակցությամբ: Արդեն մոտ 30 տարի է, ինչ դեղորայքային ընդհատումը միֆեպրիստոնի և միզոպրոստոլի օգտագործման միջոցով ապացուցված է որպես ապահով, էֆեկտիվ և ընդունելի տարբերակ անցանկանալի հղիությունը ընդհատելու համար: 2013թ. Մինչև 12 շաբաթական անցանկալի հղիությոան ընհատման հետազոտությունների դիտարկումներ և գնահատումներ են կատարվել Երևանի, Գյումրիի և Վանաձորի 5 բժշկական հաստատություններում:       

2014թ. ապրիլից սկսած կենտրոնը իրականացրեց ամբողջ անհրաժեշտ աշխատանքը նոր հետազոտական ուսումնասիրություն սկսելու համար: Այս հետազոտությունը վերաբերվում է երկրորդ եռամսյակի (13-22 շաբաթ) հղիություն դեղորայքային ընդհատմանը: Պետք է նշել, որ ՀՀ օրենսդրության համաձայն երկրորդ եռամսյակի հղիությունը կարող է ընդհատվել միայն բժշկական կամ սոցիալական ցուցումներով: Միֆեպրիստոնը և միզոպրոստոլը կրկին գրանցվել են երկրորդ եռամսյակի դեղորայքային ընդհատման կլինիկական հետազոտության համար, և նախապատրաստվել է փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթ ԵՊԲՀ Էթիկայի կոմիտեի հաստատման համար: Էթիկայի կոմիտեից դրական եզրակացություն ստանալուց հետո վերոնշված կլինիկական հետազոտությունը սկսվեց և այժմ իրականցվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եվ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: Այս կլինիկական ուսումնասիրության նպատակը  միֆեպրիստոնի և միզոպրոստոլի օգտագործմամբ դեղորայքային ընդհատման հետազոտությունն է, դրա արդյունքները, ընդունելիությունն ու իրագործելիությունը կանանց համար:

Ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից վերամշակեց և տպագրվեցՀղիության դեղորայքային ընդհատման դեպքում բուժօգնության կազմակերպում և տրամադրումնոր Կլինիկական չափորոշիչը, որն իր մեջ ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն 1-ին և 2-րդ եռամսյակում հղիության դեղորայքային ընդհատումը կազմակերպելու և իրականացնելու մասին 

Կարևոր է նաև նշել, որ 2014թ. օգոստոսի 1-ից ՀՀ Առողջապահության նախարարության հրամանով միզոպրոստոլի (սայտոտեկի) վաճառքը առանց դեղատոմսի արգելված է: Նման որոշման անհրաժեշտությունը պայմանավորված էր կանանց կողմից տնային պայմաններում դեղորայքի սխալ օգտագործմամբ: 

Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am