Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Հ. Թումանյանի տուն-թանգարանում (22.03.2016)
2016թ. մարտի 18-ին մի խումբ երեխաներ այցելեցին Հ. Թումանյանի տուն-թանգարանը: Այցելությունը կրում էր և ուսուցողական, և ժամանցային բնույթ: Սկզբից էքսկուրսավարը երեխաներին ներկայացրեց Թումանյանի կենսագրությունը  (նրա ծննդավայրը, մանկությունը, պատանեկությունը): Երեխաները շատ հետաքրքրված էին և տարբեր հարցեր տվեցին նրան: Հետո խումբը ծանոթացավ Թումանյանի բանաստեղծությունների, հեքիաթների, պատմվածքների հետ: Երեխաներից մեկը արտասանեց Թումանյանի բանաստեղծությունը, որը դպրոցում էր սովորել:
 
Մասնակցություն պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին (16.03.2016)
2016թ. մարտի 16-ին, Երևանի քաղաքապետարանի խորհրդակցությունների դահլիճում  տեղի ունեցավ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված աշխատաքնային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանների, միջազգային և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ ինչպես նաև Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակիցը:
 
Դասընթաց հանդիպում ընտանեկան բռնության վերաբերյալ մանկավարժների հետ (13.03.2016)
2016թ. մարտի 10-ին տեղի ունեցավ ընտանեկան բռնության վերաբերյալ դասընթաց Երևանի մի շարք դպրոցների մանկավարժ-հոգեբանների և սոցիալական աշխատողների հետ: Դասընթացը սկսվեց ընտանեկան բռնության տեսակների, բնորոշ գծերի, նպաստող գործոնների և հետևանքների ներկայացմամբ: Ցուցադրվեցին Կանանց իրավունքների կենտրոնի նկարահանած կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ընտանեկան բռնության երևույթն ավելի ակներև դարձրեցին մասնակիցների համար: 
 
Ընտանեկան բռնության օրենսդրությանը նվիրված կլոր սեղան-քննարկում (13.03.2016)
Մարտի 11-ին «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցի Բոլլ Ռում սրահում տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր նախապայման» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպել էր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ն
 
Կանանց իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթ (09.03.2016)
Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցավ երթ` կազմակերպված Հայ ֆեմինիստ պլատֆորմի կողմից, որին մասնակցեցին ակտիվիստներ և տարբեր հասարակական կազմակերպություններ:
 
"Ճանապարհ" հաղորդաշարի հերթական թողարկում (08.03.2016)
2016թ. մարտի 4-ին Կանանց միջազգային օրվան նվիրված «Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարը կանանց իրավունքների առկա վիճակի վերաբերյալ քննարկման համար հյուրընկալել էր սոցիալական հոգեբան Մամիկոն Տոսունյանին, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Էլինա Դանիելյանին, Մայր Աթոռ սբ. Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանին:
 
Ասուլիս Կանանց միջազգային օրվան ընդառաջ (08.03.2016)
Մարտի 5-ին` Կանանց միջազգային օրվան ընդառաջ,  “Պոստ Սկրիպտումմամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված կանանց խնդիրների բարձրաձայմանը: Ասուլիսին մասնակցեցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը և Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը: Խոսվեց կանանց խնդիրների վերաբերյալ` ընտանեկան բռնության հիմնահարցի ներքո: 
 
"Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում" թեմայով դասընթաց (24.02.2016)
Փետրվարի 22-23-ին Օպերա Սյութհյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց “Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում” թեմայով: Այն կազմակերպվել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում:
 
Քննարկում "Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում" թեմայով (17.02.2016)
2016թ. փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» թեմայով  քննարկում և ոլորտում մշտադիտարկում իրականացրաց մասնակիցների զեկույցի ներկայացում, որը կազմակերպվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցում էին փաստաբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում Կանանց իրավունքների կենտրոնը:
 
Ընտանեկան բռնության դաընթաց ոստիկանության տեսուչների հետ (15.02.2016)
2016թ. փետրվարի 10-ին և 15-ին տեղի ունեցավ Կանանց իրավունքների կենտրոնի հաջորդ դասընթացը, որն անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում Երևանի վարչական շրջանների և մարզերի անչափահասների և քրեական հարցերով օպեր-լիազորների հետ: Առաջին հանդիպմանը քննարկվեցին մասնակիցների ակնկալիքները դասընթացից, որից հետո ներկայացվեց կազմակերպությունը, կազմակերպության ծառայությունները, գործունեության ուղղությունները, ընտանեկան բռնության տեսակները, ակունքները, նպաստող գործոնները և հետևանքները: Կարևորելով ընտանեկան բռնության հիմնախնդրին աջակցող կառույցների դերը ներկայացրերին նաև դեպքերի իրավական պաշտպանության մեխանիզմները:
 
Մշակութային ծրագիր երեխաների համար (15.02.2016)
2016թ. փետրվարի 13-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց շահարու երեխաների մասնակցությունը մշակութային ծրագրի առաջին միջոցառմանը: Այն Երևանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի «Ճանապարհային արկածներ» ներկայացումն էր, որը նվիրված էր երթևեկության կանոնների ուսումնասիրմանը կենդանիներ ներկայացնող տիկնիկների միջոցով:
 
Ընտանեկան բռնության դասընթաց սոցիալական աշխատողների համար (21.01.2016)
2016թ. հունվարի 21-ին Կանանց իրավունքների կենտրոնն իրականացրեց հերթական դասընթացը ընտանեկան բռնության վերաբերյալ` «Փարիզ» հյուրանոցի միջոցառումների սրահում: Դասընթացը կազմակերպվել էր Երևանի վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքների մասնագետների համար: Կազմակերպությունն, ընտանեկան բռնությունըբռնության տեսակները, բացասական հոգեբանական հետևանքները, ընտանեկան բռնության կանխարգելման հնարավոր ուղիները, իրավական միջամտության անհրաժեշտությունը և հիմնախնդրի հետ կապված այլ մանրամասներ ներկայացվեցին մասնակիցներին:
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  19  ... 40 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am