Women's Rights Center - Նորություններ
Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի տասներորդ հաղորդումը (02.03.2018)
Հերթական հաղարդման հյուրերն էին Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն` Նարինե Հովհաննիսյանը և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան համակարգող` Եվա Օհանյանը: Հյուրերի հետ քննարկվեցին կրթությունը և նրա դերը երեխաների դաստիարակության գործընթացում, այն ուշադրության կարիքը, որ երեխաները ունեն:
 
Հերթական այցելություն «Մանկության տնակ» (28.02.2018)
Փետրվարի 27-ին Կանանց իրավուքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար կազմակերպվել էր հերթական այցելություն «Մանկության տնակ» մանկական զարգացման կենտրոն: Կենտրոնում երեխաները արժանացան աշխատակիցների բարեհամբույր և հոգատար ընդունելությանը և իրենց իսկ ձեռքերով պատրաստեցին տարբեր կենդանիների տեսք ունեցող նրբաբլիթներ
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի իններորդ հաղորդումը (22.02.2018)
Այս հաղորդումը հյուրընկալեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի բաժնի պետ, արդարադատության գնդապետ` Հ. Գասպարյանին և ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ` Լ. Բալյանին: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի ութերորդ հաղորդումը (16.02.2018)
Հերթական հաղորդման հյուրերն էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` Լ. Գրիգորյանը և Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան` Ս. Սողոմոնյանը: Դատավորի հետ քննարկվեցին ընտանիքին և երեխաների դաստիարակությանը վերաբերող այն հարցերը, որոնցով կանայք հիմնականում դիմում են դատարան, ինչպես նաև որոշակի օրինաչափությունները նման գործերում և դրանց իրավական լուծում տալու համար ընտանեկան բռնության մասին օրենքի և Ստամբուլի կոնվենցիայի ընդունումը: Հաղորդման ընթացքում ցուցադրվեց Կանանց իրավունքների կենտրոնի կողմից պատրաստված տեսանյութ, որը նվիրված էր Ստամբուլի կոնվենցիայի նպատակներին: 
 
Արտաքին գնահատման արդյունքներին նվիրված աշխատաժողով (11.02.2018)
Արտաքին գնահատման արդյունքներին նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպել էր Քվիննա թիլ քվիննա հիմնադրամը, տեղի ունեցավ փետրվարի 8-ին և 9-ին Հյուման Ռայթս Հաուս Երևան կազմակերպության գրասենյակում: Այն վարեց Ստոքհոլմից ժամանած փորձագետ Մոնիկա Էրվերը, իսկ մասնակիցները Հիմնադրամի հայաստանյան գործընկեր կազմակերպություններն էին, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնը: Աշխատաժողովի առաջին օրը սկսվեց Հիմնադրամի գործընկերների կողմից իրականացված ծրագրերի և դրանց արտաքին գնահատման արդյունքների ներկայացումով: Այնուհետև մասնակիցները քննարկեցին նախագծերի իրականացման արդյունքում առաջացած նմանությունները և ընդհանուր դասերը, որից հետո բոլորը բաժանվեցին երեք խմբերի ծրագրի ընթացքում առաջացած զգալի փոփոխություններին անդրադառնալու համար, ինչպես նաև քննարկելու, թե դրանք ինչպես տեղի ունեցան և արդյոք եղել են անսպասելի փոփոխություններ` դրական կամ բացասական:
 
Մասնակցություն «Առաջին տաղավար. պատանդ Ուկրաինայում» հաղորդմանը (09.02.2018)
2018թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ «Առաջին տաղավար. պատանդ Ուկրաինայում» հաղորդաշարի նկարահանումը, որի նպատակն էր վերհանել և փորձագիտական մոտեցում ցուցաբերել ընտանեկան բռնության ենթարկված հայ կնոջ հիմնախնդրին: Որպես փորձագետներ հանդես եկան իրավապաշտպան Զ. Հովհաննիսյանը, Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մ. Եղիազարյանը և փաստաբան Գ. Սահակյանը: Հայ կինը Ուկրաինայում բռնության է ենթարկվել ամուսնու և սկեսրայրի կողմից, որի արդյունքում, երկու երեխաների հետ դրսում հայտնվելով, դիմել է եկեղեցուն կից ապաստարան: Սակայն ամուսնուն հաջողվել է կնոջից վերցնել մանկահասակ երեխային, որը դեռևս կերակրվում է կրծքով, և արգելել մորը կապի մեջ լինել երեխայի հետ նույնիսկ այն դեպքում, երբ երեխան հայտնվել էր հիվանդանոցում
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի յոթերորդ հաղորդումը (08.02.2018)
Այս հաղորդումը հյուրընկալեց Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար, աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ` Լիլիթ Հոբոսյանին և Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան` Մարինե Եղիազարյանին: Հյուրերը քննարկեցին խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքը մինչև ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը և թե ինչ կփոխվի օրենքի ընդունումից հետո, ինչպես նաև համագործակցության եզրերը հանձնաժողովների և հասարակական կազմակերպությունների միջև:
 
Հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ (02.02.2018)
2018թ. փետրվարի 1-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ` ընտանեկան բռնության նոր օրենքի ընդունման հետ կապված Կոալիցիայի մտահոգությունները հնչեցնելու նպատակով: Կոալիցիայի կողմից մասնակցեցին Ա. Սիմոնյանը, Ն. Փիլիպոսյանը, Ք. Պետրոսյանը և Ն. Քանքանյանը, իսկ պատվիրակությունը ներկայացրեցին Ա. Խալուպովան և Ի. Մովսեսյանը: Կոալիցիայի անդամները իրենց մտահոգությունները հայտնեցին օրենքի մի շարք դրույթների և սահմանումների վերաբերյալ, մասնավորապես` օրենքով նախատեսված “ավանդական արժեքների” և “ընտանիքում համերաշխության վերականգնման», հաշտեցման ինստիտուտի, ինչպես նաև օրենքում չընդգրկված դեռևս չամուսնացած զույգերում բռնության հիմնախնդրի, հետամտմանը որպես բռնության առանձին ձևի և այլն: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի վեցերորդ հաղորդումը (31.01.2018)
Վեցերորդ հաղորդումը նվիրված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերակատարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Հաղորդման հյուրերն էին նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության` Կանանց հիմնահարցերի բաժնի  պետ` Արմենուհի Թանաշյանը և Սոցիալական աջակցության վարչության պետ` Աստղիկ Մինասյանը:
 
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացում (26.01.2018)
2018թ. հունվարի 25-ին, Դաբըլ Թրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացումը։ Հետազոտությունն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից: Հետազոտության հեղինակ` իրավաբանական գիտությունների թեկնածու Ն. Ալեքսանյանը նշեց, որ այս օրենքի դրույթները վերլուծության են ենթարկվել ՀՀ միջազգային պարտավորությունների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ համադրման ու համեմատության արդյունքում: Օգտագործվել է նաև օրենսդրական նորմերի իրավակիրառ պրակտիկայի հետազոտման վերլուծության և իրավական գնահատման մեթոդաբանությունը: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի հինգերորդ հաղորդումը (25.01.2018)
Շարքի հինգերորդ հաղորդման հյուրերն էին “Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն” հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ` Գոհար Հակոբյանը և նույն հիմնադրամի առաջատար մասնագետ` Թագուհի Հարությունյանը: Մասնագետները ներկայացրերցին ընտանեկան բռնության մասին օրենքի ստեղծման հիմքերը, շահագրգիռ գերատեսչությունների նեգրավումը, տեքստային մշակումների շուրջ առաջացած բուռն քննարկումները, ինչպես նաև հաջորդող լրամշակումները:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի չորրորդ հաղորդումը (18.01.2018)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքը համալրվեց չորրորդ հաղորդումով, որին մասնակցեցին ընտանեկան բռնությունը վերապրած կին` Սիրանուշ Գալոյանը, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Սեդա Սողոմոնյանը և հոգեբան Աիդա Առաքելյանը: Մասնակիցների հետ խոսվեց առողջ ընտանեկան հարաբերությունների և դրանց հիմքում ընկած փոխադարձ սիրո և հարգանքի, Ս. Գալոյանի ընտանիքում տիրող մթնոլորտի և իրավիճակի, այդ իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների ու բացերի մասին
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  ... 46 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am