Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
 
Հանդիպում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ (03.02.2018)
2018թ. փետրվարի 1-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները մասնակցեցին հանդիպմանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչների հետ` ընտանեկան բռնության նոր օրենքի ընդունման հետ կապված Կոալիցիայի մտահոգությունները հնչեցնելու նպատակով: Կոալիցիայի կողմից մասնակցեցին Ա. Սիմոնյանը, Ն. Փիլիպոսյանը, Ք. Պետրոսյանը և Ն. Քանքանյանը, իսկ պատվիրակությունը ներկայացրեցին Ա. Խալուպովան և Ի. Մովսեսյանը: Կոալիցիայի անդամները իրենց մտահոգությունները հայտնեցին օրենքի մի շարք դրույթների և սահմանումների վերաբերյալ, մասնավորապես` օրենքով նախատեսված “ավանդական արժեքների” և “ընտանիքում համերաշխության վերականգնման», հաշտեցման ինստիտուտի, ինչպես նաև օրենքում չընդգրկված դեռևս չամուսնացած զույգերում բռնության հիմնախնդրի, հետամտմանը որպես բռնության առանձին ձևի և այլն: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի վեցերորդ հաղորդումը (01.02.2018)
Վեցերորդ հաղորդումը նվիրված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերակատարությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Հաղորդման հյուրերն էին նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության` Կանանց հիմնահարցերի բաժնի  պետ` Արմենուհի Թանաշյանը և Սոցիալական աջակցության վարչության պետ` Աստղիկ Մինասյանը:
 
«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացում (27.01.2018)
2018թ. հունվարի 25-ին, Դաբըլ Թրի բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր հյուրանոցի Փարիզ սրահում կայացավ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության ներկայացումը։ Հետազոտությունն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից: Հետազոտության հեղինակ` իրավաբանական գիտությունների թեկնածու Ն. Ալեքսանյանը նշեց, որ այս օրենքի դրույթները վերլուծության են ենթարկվել ՀՀ միջազգային պարտավորությունների, միջազգային չափանիշների և լավագույն փորձի հետ համադրման ու համեմատության արդյունքում: Օգտագործվել է նաև օրենսդրական նորմերի իրավակիրառ պրակտիկայի հետազոտման վերլուծության և իրավական գնահատման մեթոդաբանությունը: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի հինգերորդ հաղորդումը (26.01.2018)
Շարքի հինգերորդ հաղորդման հյուրերն էին “Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն” հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ` Գոհար Հակոբյանը և նույն հիմնադրամի առաջատար մասնագետ` Թագուհի Հարությունյանը: Մասնագետները ներկայացրերցին ընտանեկան բռնության մասին օրենքի ստեղծման հիմքերը, շահագրգիռ գերատեսչությունների նեգրավումը, տեքստային մշակումների շուրջ առաջացած բուռն քննարկումները, ինչպես նաև հաջորդող լրամշակումները:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի չորրորդ հաղորդումը (19.01.2018)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքը համալրվեց չորրորդ հաղորդումով, որին մասնակցեցին ընտանեկան բռնությունը վերապրած կին` Սիրանուշ Գալոյանը, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Սեդա Սողոմոնյանը և հոգեբան Աիդա Առաքելյանը: Մասնակիցների հետ խոսվեց առողջ ընտանեկան հարաբերությունների և դրանց հիմքում ընկած փոխադարձ սիրո և հարգանքի, Ս. Գալոյանի ընտանիքում տիրող մթնոլորտի և իրավիճակի, այդ իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների ու բացերի մասին
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստաշարքի երրորդ հաղորդումը (12.01.2018)
Երրորդ հեռուստահաղորդումը նվիրված էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքին, մասնավորապես` ընտանեկան բռնության ոլորտում: Հաղորդման հյուրն էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար` Լուսինե Սարգսյանը, ով ներկայացրեց գրասենյակի գործառույթները և իրավասությունները, ինչպես նաև ընտանեկան բռնության հետ առնչվող ահազանգերի բնույթը:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին 2» հեռուստահաղորդումների շարքի երկրորդ հաղորդումը (31.12.2017)
Հեռուստահաղորդումների շարքի հերթական հաղորդման հյուրերն էին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ` Ա. Վարդանյանը և Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան` Ս. Սողոմոնյանը: Հյուրերը ներկայացրեցին իրենց կառույցների ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը, խոսեցին ՀՀ Ոստիկանության և Կանանց իրավունքների կենտրոնի դեպքերին արձագանքման մեխանիզմների, ձեռնարկվող միջոցառումների, շահագրգիռ կողմերի հետ շահերի բախման և համագործակցության եզրերի մասին, ինչպես նաև հասարակությունում տիրող կարծրատիպերի և ոստիկանության աշխատակիցների վերապատրաստման անհրաժեշտության մասին:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի երկրորդ եթերաշրջան (30.12.2017)
«Զրույցներ կանանց իրավունքներրի մասին» հեռուստահաղորդումների շարքի առաջին եթերաշրջանի հաջողությունից հետո` Կանանց իրավունքների կենտրոնը նախաձեռնեց շարքի երկրորդ եթերաշրջանը, որը նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանն ուղղված և ՀՀ Կառավարության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի լուսաբանմանը: Երկրորդ եթերաշրջանի հեռուստահաղորդումները վարեց «Շանթ» հեռուստաալիքի  հայտնի հաղորդավար և լրագրող Քրիստինե Ալագուլյանը: Առաջին հեռուստահաղորդումը եթեր հեռարձակվեց 2017թ. դեկտեմբերի 28-ին և հյուրընկալեց Կանանց իրավունքների կենտրոնի հիմնադիր և տնօրեն Ս. Վարդանյանին, կազմակերպության հոգեբան Մ. Եղիազարյանին և փաստաբան Ս. Սողոմոնյանին:
 
Տարեվերջյան միջոցառում երեխաների համար (29.12.2017)
2017-ի տարեվերջյան միջոցառումը Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար «Պլուտոյի ամանորի արկածները» ներկայացում-մյուզիքլն էր Neon Art լուսային ֆորմատով: Միջոցառումը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին «Հայաստան» կինոթատրոնում: Երեխաները ուշադրությամբ դիտեցին մուլտֆիլմը, որից հետո տեղի ունեցավ ինտերակտիվ շփում մուլտֆիլմի գլխավոր հերոս` Պլուտոյի հետ
 
Ներկայացում-մյուզիքլ`«Ամանորը Նազարի հետ 2» Բոհեմ թատրոնում (25.12.2017)
2017թ. դեկտեմբերի 22-ին Կանանց իրավուքների կենտրոնի աշխատակիցները կազմակերպել էին հերթական միջոցառում երեխաների համար: Դա ամանորյա մանկական երաժշտական կատակերգության դիտում էր Բոհեմ թատրոնում, որը հիմնված էր Հ. Թումանյանի մանկական հեքիաթների և այլ մանկական պատմվածքների վրա: Ներկայացումը համեմված էր ինտելեկտուալ հարցերով և խաղերով: Երեխաները մեծ ոգեվորությամբ դիտեցին ներկայացումը: Ներկայացումը կրում էր ինտերակտիվ բնույթ` հերոսները հաղորդակցվում էին երեխաների հետ` նրանց տարատեսակ հարցեր տալով: 
 
Հարցազրույց “Ընտանեկան բռնություն. ինչ կփոխվի օրենքի ընդունմամբ” թեմայով (17.12.2017)
2017թ. դեկտեմբերի 12-ին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մ. Եղիազարյանը և կենտրոնի շահառուն մասնակցեցին www.ampop.am լրատվականի հարցազրույցին “Ընտանեկան բռնություն. ինչ կփոխվի օրենքի ընդունմամբ” թեմայով: Հեռախոսային հարցազրույցի ընթացքում շահառուն ներկայացրեց իր պատմությունը, որից հետո Կենտրոնի մասնագետի հետ քննարկվեցին Կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունները, վիճակագրությունը և օրենքի ընդունման անհրաժեշտությունը: 
 
Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի «Քա˜յլ արա» քարոզարշավի 2018թ. գործողությունների պլանավորում (16.12.2017)
2017թ. դեկտեմբերի 11-ից 13-ը Վիեննայում տեղի ունեցավ Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի Թրեյնինգ ինստիտուտի դասընթացը, որը նվիրված էր Քա˜յլ արաարշավի 2018 թվականին գործողությունների պլանավորմանը: Այս ամենամյա հանդիման նպատակն էր միավորել և ամրապնդել կանանց աջակցության ծառայությունների ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, ինչպես նաև սահմանել որակի ընդհանուր չափանիշներ: Միջոցառումը ուղղված էր նաև անդամ երկրներում 2017թ. տարբեր միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակմանը և 2018թ. արդյունավետ գործողությունների մշակմանը: Դասընթացի մասնակիցները 23 երկրներից էին, այդ թվում նաև Հայաստանից:  
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  ... 46 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am