Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
 
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումը ՀՀ Հանրային խորհրդում (21.10.2017)
2017թ. հոկտեմբերի 19-ին Հանրային խորհրդում քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Թեպետ և խորհրդի անդամները դատապարտեցին ընտանեկան բռնության երևույթը որպես այդպիսին, սակայն նախագծի վերաբերյալ բազում հարցեր հնչեցրեցին: 
 
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ (19.10.2017)
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցան «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
 
«Հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակում ընտանեկան բռնության դեմ պայքարում» կոնֆերանս (18.10.2017)
2017թ. հոկտեմբերի 16-ին և 17-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում տեղի ունեցավ երկօրյա կոնֆերանս` կազմակերպված Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից: Այն նվիրված էր հայկական և վրացական լավագույն փորձի փոխանակմանը ընտանեկան բռնության դեմ պայքարում: Կոնֆերանսին մասնակցեցին Կոալիցիայի անդամ-կազմակերպությունների, ՀՀ Ոստիկանության, Արդարադատության նախարարության, Ազգային ժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի գործընկերները, մասնավորապես Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայիՄարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Հակաբռնության ցանցի ներկայացուցիչներ:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 5-րդ հաղորդումը (15.10.2017)
Հեռուստահաղորդումների շարքի 5-րդ հաղորդման հյուրն էր ՀՀ Քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ավագ քննիչ, արդարադատության փոխգնդապետ`Անի Սարգսյանը: Հաղորդման հյուրը ներկայացրեց ՀՀ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները ընտանեկան բռնության ոլորտում
 
Հոկտեմբերի 1-ի ամենամյա ակցիան (09.10.2017)
Ինչպես և ամեն տարի, 2017թ. հոկտեմբերի 1-ին` Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից հայտարարված Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը կազմակերպվեց բացօթյա ակցիա, որին մասնակցեցին անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչները, կամավորները և համախոհները: Ակցիան սկսվեց Սասունցի Դավիթ հրապարակից, որտեղ շատրվանի կողքին տեղադրվեցին պաստառներ և տեղեկատվական նյութերի սեղան:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 4-րդ հաղորդումը (08.10.2017)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքը համալրվեց 4-րդ հաղորդումով, որի հյուրն էր ՀՀ կրթության նախարարության ներկայացուցիչ, հանրապետության թիվ 1հատուկ կրթահամալիրի տնօրեն` Նարինե Հովհաննիսյանը: 
 
Այցելություն Էրեբունի թանգարան (02.10.2017)
Սեպտեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար կազմակերպվեց ուսումնական այցելություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Թանգարանում երեխաներին և խմբավարին դիմավորեց թանգարանի էքսկուրսավարը և ուղեկցեց բոլորին սրահ, որտեղ ներկայացրեց Էրեբունի թանգարանի նախապատմությունը
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 3-րդ հաղորդումը (01.10.2017)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի հերթական հաղորդման հյուրն էր ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ` Գայանե Ավագյանը:
 
«Համերաշխության ցանց ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շահագրգիռ կողմերի ամփոփիչ հանդիպում (28.09.2017)
2017թ. սեպտեմբերի 28-ին «Ավիատրանս» հյուրանոցում տեղի ունեցավ «Համերաշխության ցանց ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շահագրգիռ կողմերի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 2-րդ հաղորդումը (25.09.2017)
Կանանց իրավունքների կենտրոնի կողմից պատրաստված «Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստաղահորդումների շարքի 2-րդ հաղորդման հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ`Արմինե Թանաշյանը
 
Համաեվրոպական բողոքի ակցիա (24.09.2017)
Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի “Քա˜յլ արա” քարոզարշավի շրջանակներում նախագծվել էր իրականացնել համաեվրոպական բողոքի ակցիա` Խաղաղության միջազգային օրը` սեպտեմբերի 21-ին: Ակցիայի նպատակն էր կոչ անել կառավարություններին, որպեսզի իրենց վրա պատասխանատվություն վերցնեն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Կանանց իրավունքների կենտրոնը, որպես Ցանցի առանցքային կետը Հայաստանում, նույնպես ներգրավված էր այս գործողությունում և կազմակերպել էր ակցիաներ Երևանում, Վանաձորում, Գավառում, Իջևանում, Եղեգնաձորում և Գյումրիում:
 
“Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում (21.09.2017)
2017թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 10:00-13:30 Դաբլ Թրի Բայ Հիլթն հյուրանոցի Միլանո սրահում տեղի ունեցավ “Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը: Միջոցառման նպատակն էր ոլորտում իրականացվող աշխատանքներն ու հետագա համատեղ քայլերի քննարկումը: 
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  ... 45 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am