Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Համագործակցություն ուսումնական հաստատությունների հետ (21.04.2002)

Ապրիլի 22-ին և 23-ին ՙԳալիք՚ համալսարանում կազմակերպվեց "Կանանց վիճակը Հայաստանում" թեմայով համաժողով, որին հրավիրվել էին ԿԻԿ-ի ՙԹեժ գիծ՚ ծառայության իրավաբան Ա. Հովհաննիսյանը և հոգեբան Զ. Շահինյանը: Համաժողովում քննարկվեցին կանանց վիճակին, նրանց նկատմամբ բռնությանը, բռնության տեսակներին, պատճառներին, ինչպես նաև դրա կանխման ուղիներին առնչվող թեմաներ:

 
Ապրիլի 19-ին ԿԻԿ-ի մասնագետների հետ անցկացվեց ուսուցանողների ուսուցում (18.04.2002)

Դասընթացի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց դրա անցկացման տարրերին, որոշ սխալների և դժվարությունների առաջացման պատճառներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին:
Ամփոփելով երկօրյա հանդիպման արդյունքները‘ կարելի է ասել, որ արտասահմանում հասարակական կազմակերպությունների առանձին մասնագետների փորձը եղել է և կլինի գերակայող տեղական կազմակերպությունների համար:

 
Հանդիպում ՀՀ վարչապետի հետ (11.04.2002)

Ապրիլի 12-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդունեց կանանց հիմնախնիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կին ղեկավարներին, ծանոթացավ նրանց գործունեությանը և կանաց համար հրատապ հիմնախնդիրներին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԻԿ-ի նախագահ Ս. Վարդանյանը: Տիկին Վարդանյանը ներկայացրեց կենտրոնի աշխատանքը և իրականացվող ծրագրերը: ՀՀ վարչապետին չափազանց հետաքրքրեց Հայաստանում կանանց նկատմամբ բռնության հիմնահարցը, սակայն նա նշեց, որ Հայաստանի համար դա հրատապ հիմնախնդիր չէ:

 
Ուսուցում "Հոգեբանական աջակցություն ընտանեկան բռնությունից տուժած կանանց" թեմայով (07.04.2002)

Ապրիլի 8-ից և 9-ը ԿԻԿ-ի հրավերով Երևանում էր լեհ հայտնի հոգեթերապևտ Լուիս Ալարկոնը: Այցի ընթացքում պարոն Ալարկոնը հանդիպումներ ունեցավ ԿԻԿ-ի Երևանի գրասենյակում: Այցի նպատակն էր ծանոթանալ ԿԻԿ-ի աշխատակիցների հետ և անցկացնել ուսուցանողների ուսուցում:

 
Կլոր սեղաններ "Կանանց վիճակը Հայաստանում" թեմայով (03.04.2002)

ԿԻԿ-ի առաջարկով տոնական ամսվա շրջանակներում‘ ս/թ մարտի 8-ից ապրիլի 7-ը, Հայաստանի 7 մարզկենտրոններում ԿԻԿ-ի մարզային մասնաճյուղերի ներկայացուցիչների կողմից կազմակերպվեցին ՙԿանանց վիճակը Հայաստանում՚ թեմայով կլոր սեղաններ:

 

 
1  ... 30  31  32  33  34  35  36  37  38  39  40  41 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am