Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
 
Այցելություն Էրեբունի թանգարան (02.10.2017)
Սեպտեմբերի 29-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար կազմակերպվեց ուսումնական այցելություն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան: Թանգարանում երեխաներին և խմբավարին դիմավորեց թանգարանի էքսկուրսավարը և ուղեկցեց բոլորին սրահ, որտեղ ներկայացրեց Էրեբունի թանգարանի նախապատմությունը
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 3-րդ հաղորդումը (01.10.2017)
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի հերթական հաղորդման հյուրն էր ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ` Գայանե Ավագյանը:
 
«Համերաշխության ցանց ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շահագրգիռ կողմերի ամփոփիչ հանդիպում (28.09.2017)
2017թ. սեպտեմբերի 28-ին «Ավիատրանս» հյուրանոցում տեղի ունեցավ «Համերաշխության ցանց ԼԳԲՏԻ մարդկանց համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շահագրգիռ կողմերի ամփոփիչ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցեցին նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները: 
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի 2-րդ հաղորդումը (25.09.2017)
Կանանց իրավունքների կենտրոնի կողմից պատրաստված «Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստաղահորդումների շարքի 2-րդ հաղորդման հյուրն էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության Կանանց հիմնահարցերի բաժնի պետ`Արմինե Թանաշյանը
 
Համաեվրոպական բողոքի ակցիա (24.09.2017)
Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի “Քա˜յլ արա” քարոզարշավի շրջանակներում նախագծվել էր իրականացնել համաեվրոպական բողոքի ակցիա` Խաղաղության միջազգային օրը` սեպտեմբերի 21-ին: Ակցիայի նպատակն էր կոչ անել կառավարություններին, որպեսզի իրենց վրա պատասխանատվություն վերցնեն ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Կանանց իրավունքների կենտրոնը, որպես Ցանցի առանցքային կետը Հայաստանում, նույնպես ներգրավված էր այս գործողությունում և կազմակերպել էր ակցիաներ Երևանում, Վանաձորում, Գավառում, Իջևանում, Եղեգնաձորում և Գյումրիում:
 
“Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում (21.09.2017)
2017թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 10:00-13:30 Դաբլ Թրի Բայ Հիլթն հյուրանոցի Միլանո սրահում տեղի ունեցավ “Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր” թեմայով կլոր-սեղան քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ Արդարադատության նախարարությունը: Միջոցառման նպատակն էր ոլորտում իրականացվող աշխատանքներն ու հետագա համատեղ քայլերի քննարկումը: 
 
Մեմերի մրցույթի արդյունքները (19.09.2017)
2017թ. մայիսին Կանանց իրավունքների կենտրոնը և Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցը հայտարարեցին Մեմերի մրցույթ, որի նպատակն էր իրազեկել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության մասինհատկապես երիտասարդների շրջանում: Ինչպես արդեն նշվեց, մրցույթի ընդհանուր թեման էր «Վերականգնում բռնությունից հետո», բացի այդ սահմանվեցին մրցույթում հաղթող հետևյալ կարգեր. «Լավագույն անդրադարձ թեմային», «Ամենաստեղծարար մեմը» և «Ամենդրական և ոգեշնչող ուղերձը»:
 
«Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի նախաձեռնում (17.09.2017)
Կանանց իրավունքների կենտրոնը նախաձեռնեց «Զրույցներ կանանց իրավունքների մասին» հեռուստահաղորդումների շարքի պատրաստում և հեռարձակում Շանթ հեռուստաընկերության եթերով: Ութ հեռուստահաղորդումներից բաղկացած հեռուստաշարի նպատակն է ծանոթացնել հեռուստալսարանին կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդրին և այն կառույցների գործունեությանը, որոնք կոչված են աջակցելու կնոջը` իր բռնությունից ազատ լինելու իրավունքը իրագործելու և լուծելու նրա առջև ծառացած խնդիրները: Առաջին հաղորդումը եթեր հեռարձակվեց 2017թ. սեպտեմբերի 15-ին և հաղորդման հյուրն էր ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ` Նելլի Դուրյանը:
 
"Դեղորայքային ընդհատման հասանելիության բարելավումը Հայաստանում" թեմայով տեղեկատվության տարածման հանդիպում (14.09.2017)
2017թ. սեպտեմբերի 13-ին Անի Պլազա հյուրանոցի «Դվին» սրահում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր «Դեղորայքային ընդհատման հասանելիության բարելավումը Հայաստանում» թեմայով տեղեկատվության տարածման հանդիպում: Ներկայացվող տեղեկատվությունը վերաբերում էր Հայաստանում իրականացված երկու հետազոտությունների արդյունքներին և գիտափորձին: Միջոցառման մասնակիցները Երևանի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկ-գինեկոլոգներն էին: Հանդիպումը սկսվեց Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն` Ս. Վարդանյանի բացման խոսքից, որին հաջորդեց ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գ. Ավագյանի ելույթը` նվիրված անցանկալի հղիության անվտանգ ընդհատմանը Հայաստանում: 
 
«Հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի բնագավառում» թեմայով կլոր սեղան քննարկում (09.09.2017)
2017թ. սեպտեմբերի 7-ին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունն ընտանեկան բռնության դեմ պայքարի բնագավառում» թեմայով կլոր սեղան քննարկում: Հանդիպման հյուրն էր ԱՄՆ Դենվեր շրջանի գլխավոր դատախազի ավագ տեղակալ Էլիսոն Ռոքերը, ով մասնագիտանում է ընտանեկան բռնության գործերի քննության և հսկողության բնագավառում
 
Հերթական այցելություն Երևանի կենդանաբանական այգի (01.09.2017)
Օգոստոսի 31-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների ևս մեկ խումբ այցելեց Երևանի կենդանաբանական այգի: Այցելությունը կազմակերպվեց երեխաների ամառային հանգստի վերջին օրը տոնի վերածելու և Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորելու նպատակով:
 
Մասնակցություն «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին. օրենսդրական բացերն ու կանխարգելման միջոցները» մամուլի ասուլիսին (30.07.2017)
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում տեղի ունեցավ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մամուլի ասուլիսը «Ընտանեկան բռնության դեպքերը 2017-ին, օրենսդական բացերն ու կանխարգելման միջոցները» թեմայով: Ասուլիսին մասնակցեցին Ա. Սիմոնյանը Կանանց ռեսուրսային կենտրոնից, Լ. Մինասյանը «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ից և Ք. Պետրոսյանը Կանանց իրավունքների կենտրոնից: Ասուլիսին ներկայացվեց վիճակագրությունը, խոսվեց այն դժվարությունների և մարտահրավերների մասին, որոնց բախվում են հասարակական կազմակերպությունները ընտանեկան բռնության ենթարկված կանանց ծառայություններ տրամադրելիս: 
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  ... 45 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am