Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
Կլոր սեղան քննարկում "Պտղի սեռի խտրական ընտրության հիմնախնդրի լուսաբանման առանձնահատկությունները ԶԼՄ-ում" թեմայով (29.11.2016)
2016թ. նոյեմբերի 28-ին “Անի Պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից կազմակերպած կլոր սեղան քննարկում «Պտղի սեռի խտրական ընտրության հիմնախնդրի լուսաբանման առանձնահատկությունները զանգվածային լրատվության միջոցներում» թեմայով: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնախնդրի լուսաբանման անհրաժեշտությանը, ներկայացվեցին հետազոտության մեթոդաբանությունը, հոդվածների բազան և մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաև իրականացվեց  այդ արդյունքների շրջանակային վերլուծություն:
 
Հարցազրույց Newsline.am լրատվականին (28.11.2016)
Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրը, Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մ. Եղիազարյանը հարցազրույց ունեցավ Newsline.am լրատվականի հետ: Խոսվեց կանանց և նրանց երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության մասին, մասնավորապես ֆիզիկական բռնության աճի, ներկայացվեց 2015թ. և 2016թ. Կանանց իրավունքների կենտրոնի ստացած զանգերի և այցերի վիճակագրությունը, ինչպես նաև մայրաքաղաքից և մարզերից դիմողների թվաքանակը: 
 
Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակին նվիրված երթ (27.11.2016)
2016թ. նոյեմբերի 25-ին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպեց երթ` նվիրված Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակին: Այս տարվա միջազգային խորհրդանիշն էր «Խաղաղությունից ընտանիքում դեպի խաղաղություն աշխարհում. թող կրթությունը ապահով լինի բոլորի համար», այդ իսկ պատճառով երթը ուղղված էր երիտասարդ ուսանողների իրազեկության բարձրացմանը ընտանեկան բռնության խնդրի շուրջ, ինչպես նաև հասարակության անտարբերությանը այս հիմնախնդրի հանդեպ:
 
"2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ի՞նչ փուլում է Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը" թեմայով քննարկում (27.11.2016)
2016թ. նոյեմբերի 25-ին «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում «2016-ին ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում. ի՞նչ փուլում է «Ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագիծը» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մ. Եղիազարյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան Ս. Դավթյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատու Հ. Գևորգյանը և  «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լ. Մինասյանը: 
 
Հանդիպում-քննարկում Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (27.11.2016)
2016թ. նոյեմբերի 25-ին Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ընտանեկան բռնության հիմնախնդրի շուրջ: Այն վարեցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբաններ Լ. Հայրապետյանը և Ա. Առաքելյանը, իսկ մասնակիցները իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն էին: Ֆակուլտետի փոխդեկանի բացման խոսքից հետո քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսինն են Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակը, ընտանեկան բռնության տեսակները, արտահայտումները, պատճառներն ու հետևանքները: 
 
"Բարձրաձայն" հաղորդումը` "Ընտանեկան բռնության հետքերով" թեմայով (25.11.2016)
2016թ. նոյեմբերի 25-ին ընդառաջ` Երկիր մեդիա հեռուստաալիքով ցուցադրվեց “Բարձրաձայն” հաղորդման հերթական թողարկումը, որը նվիրված էր ընտանեկան բռնության հիմնախնդրի քննարկմանը: Հաղորդման հյուրերն էին Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Ս. Վարդանյանը, փորձագետ Ջ. Սարգիզովան, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Բ. Ղազինյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Լ. Սարգսյանը և այլ հրավիրված մասնագետներ:
 
Դասընթաց ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում (24.11.2016)
2016թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Ոստիկանության կրթահամալիրում վերապատրաստվող ոստիկանների հետ տեղի ունեցավ դասընթաց` ընտանեկան բռնության վերաբերյալ: Դասընթացը ներառված էր կրթական ծրագրի մեջ և իրականցվեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբաններ Լ. Հայրապետյանի և Ա. Առաքելյանի կողմից: Շոշափվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին են ընտանեկան բռնության առանձնահատկությունները, տեսակները, դրսևորումներն ու պատճառներըհետևանքները զոհի, բռնարարի և երեխաների համար:
 
Մամուլի ասուլիս "Տեսակետ" մամուլի ակումբում (24.11.2016)
2016 թ. նոյեմբերի 24-ին “Տեսակետմամլո ակումբում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվության 16 օրյակ ամենամյա քարոզարշավին: Ասուլիսին մասնակցեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչներ, խոսվեց քարոզարշավի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին, բարձրաձայնվեցին ընտանեկան բռնության հիմնախնդիրները, ներկայացվեցին նման խնդրով հասարակական կազմակերպություններ դիմած կանանց վերաբերյալ վիճակագրական տվյալներ:
 
Դասընթաց "Ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ" թեմայով (22.11.2016)
2016թ. նոյեմբերի 21-22-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Եվրոպայի խորհուրդը և Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը կազմակերպեցին դասընթաց` «Ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ» թեմայով: Այն նախատեսված էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար և բաղկացած էր երկու մասից: Մասնակիցները տեղեկացան Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հիմնախնդրի և բռնության ենթարկված կանանց մատուցվող ծառայությունների մասին: 
 
Խաղաղության և պատերազմների կասեցման հռչակագրին նվիրված ջատագովության ֆորումը (20.11.2016)
2016թ. նոյեմբերի 17-ին Էլիտ Պլազա հուրանոցում տեղի ունեցավ Խաղաղության և պատերազմների կասեցման հռչակագրին նվիրված ջատագովության ֆորումը, որը կազմակերպել էր HWPL կազմակերպությունը: Պաշտոնյաներ և տարբեր ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր կրոնների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ մասնակցեցին Ֆորումին: HWPL անդամները ներկայացրեցին Հարավային Կորեայի նախաձեռնած Հռչակագրի նպատակները և խնդիրները և կոչ արեցին այն ստորագրելու և տարածելու Հայաստանում
 
Մեր երեխաները "Մանկության Տնակ"-ում (14.11.2016)
2016թ. նոյեմբերիի 11-ին կազմակերպության հովանու ներքո գտնվող երեխաները այցելել են «Մանկության տնակ»  մանկական զարգացման կենտրոն: Այցը սկսվեց խաղասրահից, որտեղ երեխաները մասնակցեցին բազմատեսակ զարգացնող խաղերին, մի քանիսն էլ իրենց համար պլաստիլինից պատրաստեցին փոքրիկ հուշանվերներ: Հետո երեխաները` իրենց իսկ փոքրիկ ձեռքերով, պատրաստեցին խմորից բլիթներ և թխվելուց հետո համտեսեցին դրանք: 
 
Հանդիպում ՀՀ վարչապետի օգնականի հետ (09.11.2016)
2016թ. նոյեմբերի 8-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները և ԴԱՀԿ- անգործությունից տուժած կանայք հանդիպում ունեցան ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանի հետ: Հանդիպման նպատակներ են ներկայացնել և քննարկել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտ ունեցած բոլոր այն դեպքերը, որտեղ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումով երեխաների խնամքը տրվել է մորը, սակայն մինչ օրս դատական ակտերի հարկադիր կատարողները չեն իրականացնում այս որոշումները տարբեր պատճառաբանություններով: 
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  ... 41 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am