|
|
|
Դասընթաց մարզային մասնաճյուղերի անձնակազմի համար (21.04.2017)
|
2017թ. ապրիլի 19-ին Երևանի Բեսթ Վեսթեռն Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ
դասընթաց-հանդիպում ԿԻԿ-ի մարզային
մասնաճյուղերի մասնագետների հետ: Դասընթացը վարեց Կենտրոնի հոգեբան
Ա. Առաքելյանը, իսկ մասնակիցները Կենտրոնի անձնակազմն ու կամավորներն էին: Այն սկսվեց ծանոթացումից,
որին հաջորդեց Ս. Վարդանյանի խոսքը` նվիրված մասնաճյուղերի աշխատանքին և իրականացվող
իրազեկմանը: Նշվեց, որ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և մշտական իրազեկում, որպեսզի
այն արդյունավետ լինի:
|
|
|
|
|
"Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական զարգացման վերաբերյալ" (19.04.2017)
|
2017թ. ապրիլի 18-ին, Բեսթ Վեսթեռն
Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ “Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական
զարգացման վերաբերյալ” հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված հանդիպում,
որը կազմակերպել էր Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպությունը: Հետազոտության
շրջանակներում ուսումնասիրվել էր ծնողների դիրքորոշումներն իրենց դեռահաս երեխաների սեռական զարգացման, գենդերային
դերերի յուրացման և, առհասարակ, դաստիարակության մեթոդների ընտրության մասին:
|
|
|
Ապրիլի 7-ին նվիրված մամլո ասուսլիս (11.04.2017)
|
2017թ. ապրիլի 7-ին Պոստ Ակրիպտում մամլո ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս`
կանանց իրավունքների և ընտանիքում բռնության ենթարկվող կանանց պաշտպանության վերաբերյալ:
Ասուլիսը վարեցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան` Ա. Առաքելյանը և փաստաբան
Ս. Սողոմոնյանը:
|
|
|
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում (09.04.2017)
|
2017թ. ապրիլի 7-ին Կանանց իրավունքների
կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար կազմակերպվել էր գարնանային միջոցառում`
այցելություն Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոն: Երեխաները դիտեցին “Օզ երկրի հրաշագործը”
ներկայացումը` բարի Էլիի և իր ընկերների արկածների մասին` Օզ երկրի հրաշագործին հասնելու
ճանապարհին:
|
|
|
Մասնակցություն ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 61-րդ նստաշրջանում (29.03.2017)
|
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 61-րդ նստաշրջանը տեղի ունեցավ Նյու Յորքում
2017թ. մարտի 13-ից 24-ը: ՄԱԿ-ի անդամ պետությունների և ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալակաև խորհրդում լիազորագրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ամբողջ աշխարհից մասնակցեցին նստաշրջանին: Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Ս. Վարդանյանը նույնպես իր մասնակցությունը
տեսավ նստաշրջանին որպես Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի պատվիրակության անդամ:
|
|
|
"Ես ուզում եմ խոսել" թեմատիկ հանդիպումների շարք (26.03.2017)
|
Մարտի 23-ին ԼՈՖՏ-ում մեկնարկեց “Կանանց ռեսուրսային կենտրոն”
հասարակական կազմակերպության` իր Շուշիի մասնաճյուղի հետ միասին իրականացվող “Ես ուզում
եմ” թեմատիկ հանդիպումների շարքը` նվիրված Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգին:
Այս հանդիպումների կարևորագույն նպատակներից է համարվում խաղաղաշինությամբ զբաղվող
անհատների և հատկապես կին-ակտիվիստների համար խոսելու, իսկ մյուսներին` լսելու ու տեղեկանալու
հարթակների ստեղծումը:
|
|
|
"Կանանց օրակարգը" ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (23.03.2017)
|
Սույն թվականի մարտի 22-ին “ՕքսիՋեն” հիմնադրամը` Womennet.am կայքի և “Ընտանիքի
ակադեմիա” ՀԿ-ի հետ համագործակցությամբ, նախաձեռնեց “Հավասար” քարոզարշավի շրջանակներում
մշակված “Կանանց օրակարգի” հանրային քննարկումը: Այդ միջոցառմանը մասնակցեցին Ազգային
Ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, կանանց իրավունքներով զբաղվող
տեղական և միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
|
|
|
Հանդիպում կին քաղաքական գործիչների հետ (21.03.2017)
|
Մարտի
21-ին` ժամը 12:00-ից մինչև 14:00, «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում կին քաղաքական գործիչների հետ` «Խթանելով գենդերային հավասարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հանդիպման հյուրերն էին Ա. Կյուրեղյանը (ՀՅ Դաշնություն), Ա. Խաչատրյանը (ՕքսիՋեն
հիմնադրամ), Զ. Փոստանջյանը (ԱԺ
պատգամավոր) և Մ. Թանդիլյանը (ԵԼՔ
Դաշինք):
|
|
|
Մեր երեխաները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում (12.03.2017)
|
2017թ. մարտի 10-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի բլրի վրա: Այցելությունից առաջ երեխաներին ներկայացվեց Հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհուրդը, ինչպես նաև խոսվեց Հայոց ցեղասպանության մասին:
|
|
|
|
|
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
...
45
|