|
Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում (28.02.2017)
|
Սույն թվականի փետրվարի 27-ին Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները մասնակցեցին «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» իրավիճակի վերլուծության արդյունքների ներկայացմանը, որը կազմակերպվել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից:
|
|
|
|
|
"Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում" թեմայով սեմինար (30.01.2017)
|
Սույն թվականի հունվարի 31-ին տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելում. Եվրոպական փորձի ներկայացում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԲՀ-ի կողմից: Սեմինարի նպատակը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իրազեկության բարձրացումն էր Եվրոպայի խորհրդի` «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվեցիայի համատեքստում և պետական պաշտոնյաներին, խորհրդարանականներին, քաղաքացիական հասարակությանը և ԶԼՄ-ներին կոնվեցիայի մասին իրազեկումը:
|
|
|
Հարավային Կովկասում կայուն համագործակցությանը նվիրված հանդիպում (27.01.2017)
|
“Kvinna till Kvinna” շվեդ կանանց հիմնադրամը կազմակերպել էր Հարավային Կովկասում կայուն համագործակցությանը նվիրված հանդիպում, որը տեղի ունեցավ հունվարի 23-ից 26-ը Ստոկհոլմ քաղաքում: Հարավային Կովկասի տարբեր պետություններից եկած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին այս հանդիպմանը: Առաջին օրը նվիրված էր “Kvinna
till Kvinna”-ի նոր ռազմավարությանը Հարավային Կովկասում, նվաճումներին, մարտահրավերներին և համագործակցության հզորացման տարբեր ճանապարհների քննարկմանը:
|
|
|
|
|
|
|
|
|
"Փոփոխություն.adv" դասընթաց (29.12.2016)
|
Դեկտեմբերի 26-ից 28-ը «Դիլիջան»
առողջարանային համալիրում տեղի ունեցավ դասընթաց «Փոփոխություն.adv» թեմայով` կազմակերպված
ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի և «PINK Արմենիա» ՀԿ-ի կողմից: Դասընթացը բաղկացած
էր երեք մասից, որոնք ներկայացրեցին «PINK Արմենիա» ՀԿ-ի ներկայացուցիչներ Լ. Ավետիսյանը,
Մ. Հովսեփյանը և պրոֆեսոր Վահան
Բուռնազյանը:
|
|
|
Ամանորյա ներկայացում "Գեղեցկուհին և հրեշը" (27.12.2016)
|
Դեկտեմբերի 27-ին Կանանց իրավունքների կենտրոնի հովանու ներքո գտնվող երեխաների համար կազմակերպվել
էր ամանորյա միջոցառում` այցելություն
Հ.Մայլանի անվան կինոդերասանի թատրոն
“Գեղեցկուհին և հրեշը” ներկայացումը դիտելու համար: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին
միջոցառմանը, որը շատ ինտերակտիվ բնույթ ուներ: Հերոսները ներկայացման
ժամանակ հաղորդակցվում էին երեխաների հետ, հարցնում էին երեխաների կարծիքները:
|
|
|
Այցելություն "Մոսկվա" կինոթատրոն (25.12.2016)
|
Կանանց իրավունքների կենտրոնի կողմից կազմակերպված հերթական միջոցառումը երեխաների համար ՝ “Կյանք ու կռիվ” ֆիլմի դիտումն էր: Այն նվիրված էր Արցախյան հերոսներին ու անկախության 25 ամյակին: Ֆիլմի ավարտին պատանիները կիսվեցին իրենց հույզերով. նրանք հատկապես տպավորված էին հուզիչ տեսարաններով և հերոսների անկեղծ ու բնական խաղով:
|
|
|
Մասնակցություն Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի 2016թ. թրեյնինգ ինստիտուտին (15.12.2016)
|
Դեկտեմբերի 12-ից 14-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի
ունեցավ Կանայք ընդդեմ բռնության Եվրոպա ցանցի
2016թ. թրեյնինգ ինստիտուտի միջոցառումը,
որը նվիրված էր “Քա՛յլ արա” արշավի 2017թ. գործողությունների նախապատրաստմանը: Եվրոպական
տարբեր երկրների ներկայացուցիչներ մասնակցեցին այս հանդիպմանը և ներկայացրեցին
2016թ. իրականացված գործողությունները և քարոզարշավի համար նախապատրաստված նյութերը,
ինչպես նաև քննարկեցին և մշակեցին 2017թ. գլխավոր գործողությունները և դրանց իրականացման
ամսաթվերը:
|
|
|
Այցելություն "Շապիտո" կրկես (14.12.2016)
|
Կանանց իրավուքների կենտրոնի կողմից կազմակերպված հերթական մանկական ճանապարհորդությունը բերեց երեխաներին Երևանում ժամանակավորապես տեղակայված «Շապիտո» շրջիկ կրկես: Կրկեսում երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալ Գոշա ծաղրածուի հետ, ով օգտագործելով իր բոլոր հմտությունները զվարճացնում էր երեխաներին: Երեխաները դիտեցին մի քանի ձեռնածուի, ակրոբատների և մարմնամարզուհիների ելույթներ:
|
|
|
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
...
45
|