Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
 
"Ճանապարհ" հաղորդաշարի հերթական թողարկում (08.03.2016)
2016թ. մարտի 4-ին Կանանց միջազգային օրվան նվիրված «Ար» հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարը կանանց իրավունքների առկա վիճակի վերաբերյալ քննարկման համար հյուրընկալել էր սոցիալական հոգեբան Մամիկոն Տոսունյանին, Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Էլինա Դանիելյանին, Մայր Աթոռ սբ. Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն տ. Մարկոս քահանա Մանգասարյանին և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանին:
 
Ասուլիս Կանանց միջազգային օրվան ընդառաջ (08.03.2016)
Մարտի 5-ին` Կանանց միջազգային օրվան ընդառաջ,  “Պոստ Սկրիպտումմամուլի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված կանանց խնդիրների բարձրաձայմանը: Ասուլիսին մասնակցեցին Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը և Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը: Խոսվեց կանանց խնդիրների վերաբերյալ` ընտանեկան բռնության հիմնահարցի ներքո: 
 
"Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում" թեմայով դասընթաց (24.02.2016)
Փետրվարի 22-23-ին Օպերա Սյութհյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց “Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում” թեմայով: Այն կազմակերպվել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում:
 
Քննարկում "Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում" թեմայով (17.02.2016)
2016թ. փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» թեմայով  քննարկում և ոլորտում մշտադիտարկում իրականացրաց մասնակիցների զեկույցի ներկայացում, որը կազմակերպվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցում էին փաստաբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում Կանանց իրավունքների կենտրոնը:
 
Ընտանեկան բռնության դաընթաց ոստիկանության տեսուչների հետ (15.02.2016)
2016թ. փետրվարի 10-ին և 15-ին տեղի ունեցավ Կանանց իրավունքների կենտրոնի հաջորդ դասընթացը, որն անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում Երևանի վարչական շրջանների և մարզերի անչափահասների և քրեական հարցերով օպեր-լիազորների հետ: Առաջին հանդիպմանը քննարկվեցին մասնակիցների ակնկալիքները դասընթացից, որից հետո ներկայացվեց կազմակերպությունը, կազմակերպության ծառայությունները, գործունեության ուղղությունները, ընտանեկան բռնության տեսակները, ակունքները, նպաստող գործոնները և հետևանքները: Կարևորելով ընտանեկան բռնության հիմնախնդրին աջակցող կառույցների դերը ներկայացրերին նաև դեպքերի իրավական պաշտպանության մեխանիզմները:
 
Մշակութային ծրագիր երեխաների համար (15.02.2016)
2016թ. փետրվարի 13-ին Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց շահարու երեխաների մասնակցությունը մշակութային ծրագրի առաջին միջոցառմանը: Այն Երևանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի «Ճանապարհային արկածներ» ներկայացումն էր, որը նվիրված էր երթևեկության կանոնների ուսումնասիրմանը կենդանիներ ներկայացնող տիկնիկների միջոցով:
 
Ընտանեկան բռնության դասընթաց սոցիալական աշխատողների համար (21.01.2016)
2016թ. հունվարի 21-ին Կանանց իրավունքների կենտրոնն իրականացրեց հերթական դասընթացը ընտանեկան բռնության վերաբերյալ` «Փարիզ» հյուրանոցի միջոցառումների սրահում: Դասընթացը կազմակերպվել էր Երևանի վարչական շրջանների սոցիալական աջակցության տարածքային բաժանմունքների մասնագետների համար: Կազմակերպությունն, ընտանեկան բռնությունըբռնության տեսակները, բացասական հոգեբանական հետևանքները, ընտանեկան բռնության կանխարգելման հնարավոր ուղիները, իրավական միջամտության անհրաժեշտությունը և հիմնախնդրի հետ կապված այլ մանրամասներ ներկայացվեցին մասնակիցներին:
 
Երթ Հրանտ Դինքի հիշատակին (19.01.2016)
Հունվարի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթ, որը սկսվեց Հանրապետության հրապարակում և ուղևորվեց դեպի Երևանի քաղաքապետարան: Երթին մասնակցող Հայաստանի և Թուրքիայի ակտիվիստները ստորագրահավաք էին կազմակերպել Երևանի փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով անվանակոչելու համար: 
 
Հարցազրույց "1ին.am" լրատվականին (18.01.2016)
2016թ. հունվարի 12-ին ԿԻԿ-ի հոգեբան Ա. Առաքելյանը “1ին.am” լրատվականին տվեց հարցազրույց, որը նվիրված էր Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրին: 2015թ. ընտանեկան բռնության դեպքերը, հոգեբանական, ֆիզիկական և սեռական բռնության դեպքերի տոկոսային հարաբերակցությունը, իրավիճակը Երևանում և մարզերում քննարկվեցին լրագրողների հետ, որոնց նաև տրամադրվեց 2015 թվականի ընթացքում կազմակերպության Թեժ գծերին ստացած զանգերի թիվը:
 
"Երիտասարդ կանանց խաղաղաշինության ակադեմիա" (21.12.2015)
2015թ. դեկտեմերի 20-ինԷօնակումբում տեղի ունեցավԵրիտասարդ կանանց խաղաղաշինության ակադեմիա”-յի շրջանավարտների հանդիպումը, որին հրավիրված էր նաև  Կանանց իրավանքնուրերի կենտրոնը: “Կվիննա թիլ Կվիննահասարակական կազմակերպության այս ծրագիրը նախատեսված էր Կովկասի և Բալկանյան երկրների երիտասարդ կանանց համար:
 
Ընտանեկան բռնության դասընթացների շարք (20.12.2015)
2015թ. դեկտեմբերի 18-ին «Փարիզ» հյուրանոցի միջոցառումների սրահում Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել էր ընտանեկան բռնության դասընթաց Երևանի մի շարք դպրոցների մանկավարժների, հոգեբանների, սոցիալական և հատուկ մանկավարժների համար: Մասնակիցները ծանոթացան ընտանեկան բռնության հիմնախնդրին, դրա բնորոշ գծերին և նպաստող գործոններին, ինչպես նաև ընտանեկան բռնության տեսակներին: 
 
"Խտրականություն. առկա հիմնախնդիրները և պայքարի միջոցները Հայաստանում" քննարկում (16.12.2015)
2015թ. դեկտեմբերի 16-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի ունեցավ «Խտրականություն. առկա հիմնախնդիրները և պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկում: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Առողջապահության նախարարության, Եվրասիա Համագործակցության Հիմնադրամի, ԲՀՀ Հայաստանի և տարբեր ոլորտներում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնի մասնագետներ Ա. Առաքելյանը և Ք. Պետրոսյանը:
 
1  2  3  4  5  6  7  8  9  10  11  12  13  14  15  16  17  18  ... 39 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am