Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
 
Զարգացնող և ճանաչողական միջոցառումներ երեխաների համար (01.11.2018)
Կանանց իրավունքների կենտրոնը շարունակում է իրականացնել զարգացնող և ճանաչողական միջոցառումներ իր շահառու հանդիսացող կանանց երեխաների համար:
 
Հոկտեմբերի 19-ին քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության հիմնահարցերը Հայաստանի ընտրական գործընթացներում (27.10.2018)

Երևանի ավագանու ընտրություններից մեկ ամիս անց և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին  հոկտեմբերի 19-ին  քննարկվեցին կանանց քաղաքական մասնակցության հիմնահարցերը Հայաստանի ընտրական գործընթացներում, որին մասնակցեցին նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները: Քննարկումը կազմակերպվել էր «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» hիմնադրամի կողմից՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի գործընկերությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ

 

 
Հոկտեմբերի 1-ի ամենամյա ակցիան (02.10.2018)

Հոկտեմբերի 1-ը  Ընտանեկան բռնության դեմ ազգային պայքարի օրն է: Ութ տարի առաջ այս օրը 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացավ դաժան ծեծի հետևանքով: Այդ օրվանից  «Ըննդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիան» ամեն տարի նույն օրը կազմակերպում է հանրային միջոցառումներ՝ Հայաստանում ընտանեկան բռնությունը կանխարգելելու նպատակով: Կանանց իրավունքների կենտրոնը, լինելով Կոալիցիայի անդամ և Հայաստանում կանանց իրավունքնրի առաջին պաշտպաններից մեկը, ամեն տարի մասնակցում է այդ միջոցառումներին:

 

 
Զբոսանք Երևանի կենդանաբանական այգում (24.09.2018)
Օգոստոսի 30-ին Կանանց իրավունքների կենտրոնի կողմից կազմակերպվեց այցելություն դեպի կենդանաբանական այգի: Երեխաները արկածային զբոսանք ունեցան կենդանաբանական այգում` հնարավորություն ունենալով խաղալու կենդանաբանական այգու լաբիրինթային խաղասրահում:
 
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաների հետ (07.09.2018)
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն ու նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանն հանդիպում ունեցան «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ուղղված էր Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի հիմնախնդրի քննարկմանը։ 

 
Ներկայացում-մյուզիքլ երեխաների համար (26.07.2018)

  Կանանց իրավունքների կենտրոնում գտնվող երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում դեպի Երևանի Պետական երաժշտական կամերային թատրոն`դիտելու  Հովհաննես Թումանյանի«Տերն ու Ծառան»  համանուն հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացում-մյուզիքլը: 

 
Ճանաչողական այց դեպի Մատենադարան (13.06.2018)

Հունիսի 13-ին Կանանց իրավուքների կենտրոնի հովանու ներքո   գտնվող երեխաների համար կազմակերպվել էր ուսումնական այցելություն դեպի Մատենադարան: Այցելությունը կրում էր ուսուցողական բնույթ:

Մատենադարանի անձնակազմը, տեղյակ լինելով կազմակերպության գործունեության մասին, ընդառաջեց կենտրոնին և երեխաները Մատենադարան մտան անվճար: Անձնակազմը տրամադրեց նաև Էքսկուրսավար: 

 
«Ինչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով դասընթաց (30.05.2018)

  2018 թվականի մայիսի 30-ին Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում տեղի ունեցավ «Ի±նչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին թվով 17 կանայք, իսկ դասընթացը վարում էին «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Անի Մարտիրոսյանը և հոգեբան Մարինե Եղիազարյանը:

 
Կլոր սեղան քննարկում `«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ (22.05.2018)

 

2018 թ-ի մայիսի 22-ին Անի Պլազա հյուրանոցի Դվին սրահում տեղի ունեցավ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ կլոր սեղան-քննարկումը` կազմակերպված Կանանց իրավունքների կենտրոնի կողմից

 
Զբոսանք դեպի Հաղթանակի զբոսայգի (09.05.2018)

Մայիսի 9-ին Կանանց իրավունքների կենտրոնում գտնվող երեխաների համար կազմակերպվել էր զբոսանք դեպի Երևանի Հաղթանակի զբոսայգի: Զբոսանքը կրում էր ինչպես ուսուցողական, այնպես Էլ ժամանցային բնույթ:

 
Ներկայացում-մյուզիքլ «Մատնաչափիկ»` բեմադրված Խամաճիկների թատրոնում (28.04.2018)

 

Ապրիլի 28-ին Կանանց իրավուքների կենտրոնի շահառուների երեխաների համար կազմակերպվել էր միջոցառում դեպի Խամաճիկների թատրոն`դիտելու հանրաճանաչ գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից մեկի հիման վրա բեմադրված ներկայացումը

 
Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հատկորոշված խնդիրների ներկայացում և քննարկում (26.04.2018)

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագրի շրջանակում, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ 27.04.2018թ-ին «Էրեբունի Պլազա հյուրանոցում» տեղի ունեցավ արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հատկորոշված խնդիրների ներկայացում, քննարկում և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ամփոփում:

 
1  2  3  4  5  6  7  8  9  10  ... 46 
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am