Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Բացօթյա ակցիա Հյուսիսային պողոտայում (07.04.2012)
2012թ-ի ապրիլի 7-ին ժամը 14:00-ից մինչև 16:00-ն Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպել և իրականացրել է բացօթյա ակցիա` Հյուսիսային պողոտայի կենտրոնական հատվածում:
Ակցիայի շրջանակներում կատարվել է անվճար ֆոտոնկարահանումներ` անցորդ կանանց և աղջիկներին տրամադրելով մեկական պրոֆեսիոնալ լուսանկար, ինչպես նաև կենտրոնի վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ: Ակցիայի նպատակն էր ևս մեկ անգամ հայ կանանց և աղջիկներին շնորհավորել տոնի կապակցությամբ, նրանց հաճելի անակնկալ մատուցելով, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը ՙընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ: Լուսանկարահանումները իրականացնում էին AXIOM STUDIO պրոֆեսիոնալ  լուսանկարահանման ստուդիայի մասնագետները: 
Նշենք, որ ակցիայի շրջանակներում մասնակիցների թիվը անցնում էր 70-ը: Անցորդ երիտասարդ աղջիկները տարբերվում էին իրենց ակտիվությամբ, ինչը չենք կարող ասել  անցորդ կանանց մասին, որոնք բացառիկ պասիվություն էին ցուցաբերում լուսանկարվելու համար: Հիմնական պատճառը նշում էին իրենց ոչ պատշաճ տեսքը, ոչ հարդարված դեմքը կամ չխնամված մազերը, ինչպես նաև ամենակարևորը նշում էին, որ ամաչում են: 
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին տոնի կապակցությամբ և մաղթում անհոգ ու առանց բռնության տոնական օրեր: 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am