Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
<<Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության>> ուսուցում-դասընթաց (27.04.2012)
Ապրիլի 28-29-ին Կանանց իրավունքների կենտրոնը անցկացրեց <<Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> երկօրյա  ուսուցողական դասընթաց այն տղամարդկանց հետ, ովքեր հետաքրքրված են կանանց իրավունքների պաշտպանությամբ ընտանեկան բռնության ոլորտում և այս հիմնախնդրի հաղթահարման կապակցությամբ պատրաստակամ են համագործակցել ԿԻԿ-ի հետ: 

ԿԻԿ-ի կողմից իրականացրած և հետագայում նաև անցկացվելիք միջոցառումները հետապնդում են մեկ հիմնական նպատակ: Այն է` կոտրել կանանց իրավունքների պաշտպանության գործունեության հետ կապված կարծրատիպերը` փոխելով այն տարածված թյուր կարծիքը, որ կանանց համար պետք է պայքարեն միայն կանայք: Այսինքն տղամարդկանց հետ այս համագործակցությունը ևս մի քայլ է ներգրավելու տղամարդկանց ԿԻԿ-ի գործունեության մեջ և փոխել ստեղծված վերաբերմունքը հիմնախնդրի վերաբերյալ: Այս նպատակով կազմվեց 13 ակտիվ տղամարդկանց խումբ, որոնք մասնակցեցին դասընթացին: 

Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին դասընթացի անցկացման հիմնական կանոններն ու նպատակները, քննարկվեց ընտանեկան բռնության հասկացությունն ու սահմանումը, դրան բնորոշ գծերը, տեսակների տարանջատումը, ցիկլայնությունը, ինչպես նաև ցուցադրվեց Կանանց իրավունքների կենտրոնի խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ նկարահանված "Ապրելու համար" ֆիլմը: 

Երկրորդ հանդիպմանը քննարկվեց և ամփոփվեց նախորդ օրվա ընթացքում ստացած ամբողջ տեղեկատվությունը, որին հաջորդեցին անհատական օրինակների դիտարկումներն ու վերլուծությունները:
 
Նշենք, որ խումբը կազմված էր տարբեր մասնագետներից` մասնակիցների մեծ մասը ունեին իրավաբանական, հոգեբանական, քաղաքագիտական և այլ մասնագիտություններ:

Հարկ է նշել նաև, որ ընտանեկան բռնությանն ընդդեմ ուղղված այս հագեցած ուսուցողական դասընթացի բոլոր մասնակից-տղամարդիկ ստացան մասնակցության վկայագիր: 

Այսպիսով, Կանանց իրավունքների կենտրոնը` իրականացնելով այս ուսուցում-դասընթացը և սկիզբ դնելով տղամարդկանց հետ համագործակցությանը, ետամուտ է լինելու, որ այն ունենա միայն իր դրական և արդյունավետ ազդեցությունը ընտանեկան բռնությունը կանխարգելելու հիմնահարցում:
 


<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am