Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
<<Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> ակցիա (14.05.2012)
Երևանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում սույն թվականի մայիսի 15-ին, ժամը 19:30-ին տեղի ունեցավ <<Ռոքն ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> խորագրով համերգ, որը կազմակերպվել էր Կանանց իրավունքերի կենտրոնի կողմից: 
 
Համերգը նվիրված էր մայիսի 15-ին ամբողջ աշխարհում նշվող <<Ընտանիքի միջազգային օրվան>>: Համերգային ծրագրին ելույթ ունեցան հայտնի և սիրված The Beautified Project ռոք խումբը: Համերգի նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության հիմնախնդրի մասին, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացումը և հիմնախնդրի վերաբերյալ վերաբերմունքի և մենտալիտետի փոփոխությանը նպաստելը: 
 
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Կանանց իրավունքերի կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը, որը իր խորհին շնորհակալությունը հայտնեց բոլոր հյուրերին ներկա գնտվելու և համերգին մասնակցելու համար: Ինչպես նաև իր ելույթով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆֆերնը, որը իր ազդեցիկ ելույթով կոչ արեց բոլորին անտարբեր չլինել այս հիմնախնդրի նկատմամբ և հնարավորինս իրազեկել այն կանանց, ովքեր կարիք կունենան դիմելու ԿԻԿ և ստանալու աջակցություն: Դեսպանը շնորհակալություն հայտնեց ռոք խմբին իրենց մասնակցության համար` ևս մեկ անգամ բարձրաձայնելու  և  ռոքի միջոցով  իրենց խոսքը հղելու կանանց նկատմամբ բռնության երևույթի վերաբերյալ: 
 
Համերգին մասնակցում էին ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, պետական մարմիններից հրավիրված հյուրեր և ռոքի սիրահար բազմաթիվ երիտասարդներ: 
 
The Beautified Project խումբը ևս մեկ անգամ իրենց արվեստով ցնցեցին բոլոր ներկաներին և հանդես եկան փայլուն համերգային ծրագրով: 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am