Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
<<Ապրելու համար>> ֆիլմի բացօթյա ցուցադրություն (15.06.2012)
Սույն թվականի հունիսի 15-ին Կանանց իրավունքների կենտրոնը իրականացրեց  բացօթյա ակցիա` <<Ապրելու համար>> ֆիլմի ցուցադրություն: Ակցիան կազմակերպվեց Երևանի Սիրահարների այգում:  Վերջինիս նպատակն էր հասարակությանը իրազեկել ընտանեկան բռնության հիմնախդնրի մասին, ինչպես նաև լուսաբանել ԿԻԿ-ի գործունեությունը ընտանեկան բռնության կանխարգելման գործում: 
 
<<Ապրելու համար>> ֆիլմը ստեղծվել է <<Ռիվիստա>> գովազդային գործակալության կողմից` Կանանց իրավունքների կենտրոնի խորհրդատվական և ֆինանսական աջակցությամբ: Ֆիլմը ընտանեկան բռնության վերաբերյալ է, բայց չի պարունակում բռնության տեսարաններ, այլ կրում է տեղեկատվական և ուսուցողական բնույթ և նախատեսված է ցուցադրման բոլոր սոցիալական խմբերի  համար: 
 
Ակցիայի անցկացման օրը համընկել էր հունիսի 15-ին ՀՀ-ում տոնվող պետական խորհրդանիշների օրվա հետ,  ինչը խոսում է պետության ազատության և անկախության մասին, որն անկասկած հավասարազոր է նաև բռնությունից ազատ ապրելու գաղափարին: Այս հիմնական գաղափարով էլ անցկացվեց ակցիան, որին մասնակցում էին ինչպես երիտասարդները, այնպես էլ տարեց կանայք և տղամարդիկ: 
 
Մինչ ֆիլմի ցուցադրությունը, իրենց պարային համարներով հանդես եկավ Կանանց իրավունքների կենտրոնի <<Ռիթմ>> պարային համույթը: Ինչպես նաև ակցիայի շրջանակներում ներկաներին բաժանվեցին տեղեկատվական բուկլետներ և թռուցիկներ կենտրոնի գործունեության մասին, տեղադրվեցին կանանց սիլուետներ, որոնք պատկերում էին ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրական պատմություններ: 
 
Ֆիլմի ցուցադրության ակցիան հաջողությամբ պսակվեց և ծառայեց իր բուն նպատակին: Ավելին, բոլոր ներկա գտնվողները մեծ հաճույք ստացան` ոգեշնչվելով ֆիլմով և վերջինիս սյուժեով:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am