Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ձեռքի աշխատանքների ցուցահանդես Անի Պլազա հյուրանոցում (22.06.2012)
Կանանց իրավունքների կենտրոնը սույն թվականի հունիսի 23-ին կազմակերպեց կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես` Երևանի Անի Պլազա հյուրանոցի Գառնի սրահում: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հեղինակները Կանանց իրավունքների կենտրոնի շահառուներն էին հանդիսանում, որոնք ներկայացրել էին իրենց հեղինակային աշխատանքները: Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր կանանց հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց այն աշխատանքները, որոնք ինչ-որ չափով բնորոշում են իրենց հոգեկան աշխարհը և հոգեկան ներքին իրավիճակը: 
 
Ցուցահանդեսին իրենց ակտիվ մասնակցությունը ունեցան մարզերից ժամանած մասնակիցները` մասնավորապես Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևան քաղաքից: Հիմնականում ցուցադրված էին յուրօրինակ և հետաքրքիր մտահղացումներով  զարդեր, որոնք բավականին լայն տարածում  և կիրառություն ունեն: Ինչպես նաև գերակշռում էին ազգային տարրեր պարունակող աշխատանքներ` տիկնիկների, հուշանվերների և հայկական ավանդական կենցաղը պատկերող նմուշներ: Իրենց ուրույն տեղն էին զբաղեցնում նաև  կտավենրը, որոնք աբմողջովին պատրաստված էին ուլունքերից և թելերից: Ներկայացված էր նաև կանանց կողմից պատրաստաված տարբեր բաղադրությամբ խմորեղեն: 
 
Ցուցահանդեսին իրենց մասնակցությունը ունեցան տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ, որոնք իրենց գոհունակությունը հայտնեցին նմանատիպ միջոցառումների կազմակերպման համար: Այցելուններից շատերը ձեռք բերեցին այն  աշխատանքները, որոնք հավանության էին արժանացել վերջիններիս կողմից: Այցելուները տպավորված էին ձեռքի աշխատանքների բազմազանությունից և յուրօրինակ ոճից: 
Ցուցահանդեսի կապակցությամբ ուղարկվել էր մամլո հաղորդագրություն, և նախատեսված օրը մամուլը ակտիվ մասնակցություն ունեցավ միջոցառմանը` իրազեկելու նպատակով: 
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am