Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
WAVE-UNFPA-ի կողմից կազմակերպված Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առողջապահության ոլորտում գենդերային բռնության հիմնախնդրի վերաբերյալ հակազդման բարձրացմանն ուղղված դասընթաց (01.07.2012)
Սույն թվականի հունիսի 28-30 Ստամբուլում տեղի ունեցավ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առողջապահության ոլորտում գենդերային բռնության հիմնախնդրի վերաբերյալ հակազդման բարձրացմանն ուղղված դասընթաց, որը կազմակերպվել էր UNFPA-ի և Women Against Violence Europe (WAVE)-ի կողմից: WAVE-ը հանդիսանում է Եվրոպայի ֆեմինիստական հասարակական կազմակերպությունների ցանց, որը պայքարում է կանանց և նրանց երեխաների հանդեպ բռնության դեմ: WAVE-ի ցանցում ներգրավված են ավելի քան 4000 ֆեմինիստական կազմակերպություն 47 տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից ցանցի անդամ է հանդիսանում Կանանց իրավունքների կենտրոնը: 
 
Դասընթացին մասնակցեցին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնց մեջ մտնում էին բժիշկներ, հոգեբաններ, պետական սեկտորի ծառայողներ: Նշված մասնագետները պետք է կարևոր օղակ հանդիսանան իրենց երկրներում առողջապահության ոլորտում գենդերային հիմնախնդրի վերաբերյալ հակազդման բարձրացմանը: Այդ նպատակով եռօրյա դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ իրազեկում ինչպես գենդերային հիմնախնդրի վերաբերյալ առահասարակ, այնպես էլ առողջապահության շրջանակներում նշված խնդրի առանձնահատկություններին և դրա հետ աշխատելու հմտություններին: Մասնակիցները ծանոթացան գենդերային բռնության նախանշաններին, դրանց հայտնաբերման ռազմավարություններին, ինչպես նաև զոհի հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման հմտություններին: 
 
Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում առողջապահության ոլորտում գենդերային բռնության հիմնախնդրին հակազդման վերաբերյալ բարձրացման ծրագրի շրջանակներում ստեղծվել է ինտերնետային կայք, որը առաջարկում է գենդերային բռնության հակազդման արդյունավետ մեթոդներ. http://www.respondgbveeca.org/
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am