Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
<<Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> ուսուցում-դասընթաց (15.07.2012)
Հուլիսի 15-ին Կանանց իրավունքների կենտրոնը իրականացրեց <<Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> հերթական ուսուցում-դասընթացը: Սակայն այս անգամ, ինչպես նախատեսվում էր, դասընթացը վարում էին անմիջականորեն տղամարդիկ ԿԻԿ-ի 2 աշխատակիցների հետ միասին: Վարող տղամարդկանց խումբը անցյալում արդեն մասնակցել էր այդ նույն դասընթացին, ինչպես նաև ստացել ընտանեկան բռնության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և վերջինիս վերաբերող ամբողջ նյութը`  լիովին նախապատրաստվելով ինքնուրույն անցկացնել դասընթացը տղամարդկանց նոր ձևավորված խմբի հետ: 

Ուսուցման նպատակն էր ստեղծել տղամարդկանց ցանց, ովքեր հետաքրքրված են կանանց իրավունքների պաշտպանությամբ ընտանեկան բռնության ոլորտում` համարելով վերջինս հանցագործություն և պատրաստակամ լինելով այս հիմնախնդրի հաղթահարման կապակցությամբ համագործակցել ԿԻԿ-ի հետ:  

Դասընթացի նպատակն էր նաև կազմավորել տղամարդկանց մի կառուցողական ցանց, որը ամբողջ հասարակությանը կներկայանա այն գաղափարով, որ ընտանեկան բռնությունը (և բռնությունը առհասարակ) վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, քանի որ բռնություն երևույթը իրականացվում է մեծամասամբ հենց տղամարդկանց կողմից: 

Այս առիթով դասընթացի ընթացքում բոլոր մասնակից-տղամարդիկ ցուցաբերեցին չաձազանց ակտիվ մասնակցություն` անելով տարբեր առաջարկներ ընտանեկան բռնության դեմ պայքարելու համար, ինչպես նաև  թեժ բանավեճեր բարձրացնելով այդ հարցի շուրջ: 

Մասնակիցներին ներկայացվեց ընտանեկան բռնություն հասկացության սահմանումը, դրա պատճառներն ու նպաստող գործոնները, բնորոշ գծերը, հետևանքները, ցիկլային հատկությունը, ինչպես նաև խոսվեց ընտանեկան բռնության հիմնախդրի հաղթահարմանն աջակցող կառույցների և բռնության իրավիճակից դուրս գալու դժվարությունների և դրա պատճառների մասին: Նշենք, որ բոլոր մասնակիցները դասընթացի վերջում ստացան մասնակցության վկայականներ

Ստանալով ողջ տեղեկությունը բռնության հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանում, մասնակիցները միաձայն կարևորեցին համապատասխան իրավական մեխանիզմների մշակումը, <<Ընտանեկան բռնության մասին>> ՀՀ օրենքի ընդունումը և, համապատասխանաբար, բռնարարների հանդեպ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: Ավելին, հնչեցին բազում առաջարկներ, ինչպես օրինակ համագործոկցելով համապատասխան մարմինների հետ` իրազեկել նորապսակ զույգերին բռնություն երևույթի մասին, դրա պատճառների և հետևանքների մասին: Այսպիսի համագործակցությունը կարող է նպաստել նորաստեղծ ընտանիքներին զերծ մնալուց բռնություն երևույթից և դրա քայքայիչ հետևանքներից:

Այսպիսով, հանձն առնելով տղամարդկանց վերջ տալ բոլոր տեսակի բռնություններին կանանց նկատմամբ` վարժեցնելով դրան ինչպես ինքներս մեզ, այնպես էլ ամբողջ հասարակությանը որպես այդպիսին` Կանանց իրավունքների կենտրոնը սկիզբ դրեց այդ երկարատև և դժվարին գործընթացին, որն հաջողությամբ պսակվեց:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am