Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Մամուլի ասուլիս <<Ընտանեկան բռնությունը Հայաստանում>> վերնագրով (06.08.2012)
Այսօր` օգոստոսի 7-ին, <<Արցախ>> մամլո ակումբը <<Գոլդեն Թուլիփ Երևան>> հյուրանոցում կազմակերպել էր մամլուլի ասուլիս <<Ընտանեկան բռնությունը Հայաստանում>> վերնագրով, որի ընթացքում քննարկվեց բռնության երևույթի առկայության մասին Հայաստանում, ինչպես նաև մեր կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների և կանխարգելիչ միջոցների նախաձեռման մասին: 

Ասուլիսի հյուրերն էին Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Ասյա Օվանյանը, հոգեբան Մարինե Մարտիրոսյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թագուհի Արշակյանը, ովքեր ներկայացրեցին կենտրոնի ծառայությունները կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև 2011 և 2012թ.-ի ընթացքում կենտրոնի Ազգային Թեժ Գծին եղած զանգերի և Ճգնաժամային կենտրոն եղած այցելությունների համեմատական վիճակագրական տվյալները:
 
Ներկայացվեցին նաև ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից ՀՀ 4 մարզում գործող Թեժ Գծերին եղած զանգերի և Ճգնաժամային կենտրոններ եղած այցելությունների տվյալներ:

Տեղի ունեցած մամուլի ասուլիսի միջոցով բարցրացավ ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև Կանանց իրավունքների կենտրոնի կողմից իրականացվող ծառայությունների և ընտանեկան բռնության դեմ կանխարգելիչ միջոցների իրականացման մասին: 
Ստորև ներկայացված են ասուլիսի վերաբերյալ հղումները.
 
 
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am