Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Վերարտադրողական առողջությանն ուղղված ակցիա Հյուսիսային պողոտայում (28.09.2012)

   Սույն թվականի Սեպտեմբերի 28-ին Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակիցները Հյուսիսային պողոտային կենտրոնական մասում Վերարտադրողական առողջության օրվա կապակցությամբ ակցիա են անցկացրել: Ակցիայի ընթացքում մեր աշխատակիցները  բոլոր անցորդներին տրամադրել են կենտորնի կողմից հատուկ մշակված բուկլետներ` ուղղված ` սեռական առողջության ապահովմանը, ինչպես նաև հղիության դեղորայքային ընդհատման` նոր, անվտանգ և արդյունավետ տարբերակներին: Ակցիայի նպատակն է եղել նպաստել վերարտադրողական առողջության բարելավմանը, մարդու վերարտադրողական  և սեռական առողջության իրավունքների պաշտպանությանը:

Այս նպատակով դեռևս 1995թ.-ին ՀՀ կառավարության կողմից մշակվել է վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարություն և ծրագիր:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում ընդունված համապատասխան օրենքները և որոշումներն ուղղված են ապահովելու բնակչության վերարտադրողական առողջության իրավունքները, ինչն էլ Կանանց իրավունքների կենտրոնը, իր գործունեության առաջին օրվանից սկսած` զանազան նմանատիպ ակցիաներ ձեռնարկելով և նպատակային գործողություն ծավալելով, հաստատակամորեն իրականացնում է


 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am