Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ուեյվի Թրեյնինգ ինստիտուտ 2012թ. Դասընթաց Վիեննայում, դեկտեմբերի 10-14 (16.12.2012)

    Այս տարի Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում կազմակերպությունը (Ուեյվը) կազմակերպես 5-օրյա դասընթաց (դեկտեմբերի 10-14) Վիեննայում: Կազմակերպելով այդ դասընթացը` ՈՒեյվ –թրեյնինգ իստիտուտը նպատակ ուներ միախմբել և հզորացնել կանանց աջակցման ծառայություններ մատուցող փարձագետների կարողությունները և սահմանել որակի ընդհանուր չափանիշներ Եվրոպայում բռնության ենթարկված անձանց համար: Այս տարի դաընթացը ուղղված էր դեպի “Ռիսկերի գնահատման  և անվտանգության կառավարման համար փորձի ձեռքբերում.  մեծ ռիսկայնության մեջ գտնվող կանանց և նրանց երեխաներին պաշտպանելու համար  կարողությունների հզորացում”:

Դասընթացին մասնակցեցին 19 մարդ 16 տարբեր երկրից: ԿԻԿ-ի անձնակազմի անդամները նույնպես մասնակցեցին դասընթացին:

Դասընթացի շրջանակներում քննարկվեցին  մեծ ռիսկայնության մեջ գտնվող կանանց և նրանց երեխաներին պաշտպանելու համար  կարողությունների հզորացում, ինչպես նաև կանանց և երեխաների պաշտպանված լինելու իրավունքները ` միջազգային օրենքներն  ու պարտավորությունները (Եվրոպական խորհուրդ, ՄԱԿ/CEDAW): Այնուհետև քննարկվեցին ռիսեկերի գնահատման և անվտանգության կառավարման, ինչպես նաև կազմակերպության մեջ անվանգության ապահովվման  և դեպի կանայք ուղղվածություն ունեցող և անվտանգության պլանավորման հիմնական բաղադրիչների պես հիմնական կարևորագույն գործիքները (հիմնվելով PROJECT II ծրագրի և ուսուցման նյութերի վրա):

 Դասընթացի ընթացքում քննարկվեցին նաև գործընկերական մոտեցումներ զարգացնելու և արդյունավետ գործնական շրջանակներ ստեղծելու կարևորությունը: Դասընթացի մասնակիցները հրավիրվեցին նաև Ուեյվի գրասենյակ, որտեղ նրանք կիսվեցին իրենց աշխատանքի վերաբերյալ տեղեկություններով: Որպես եզրափակում ՈՒեյվ թրեյնինգ ինստիտուտի մասնակիցները լրացրեցին հարցաթերթիկներ դասընթացի արդյունքների վերաբերյալ և մասնակիցներին բաժանվեցին վկայականներ:  

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am