Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
"Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի" անդամ կազմակերպությունների հանդիպում (05.12.2012)

Սույն թվականի դեկտեմբերի 6-ն տեղի ունեցավԸնդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան”  հերթական հանդիպումը, որին ներկա էին Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Կանանց իրավունքների կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոն, Կանանց աջակցման կենտրոն, Հասարակություն առանց բռնության ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարվեցին Մարիամ Գևորգյանի դեպքը` կապված Հայանուշ Միքայելյանի դատավճռի վերաբերյալ դատավորի կայացրած որոշման հետ, ինչպես նաևԶանգակատունՀԿ-ի կողմից Թուֆենկյան հիմնադրամի ընդդեմ տպագրած հոդվածը: Քննարկվեց նաև կոալիցիայում այլ նոր ՀԿ-ներ ներգրավելու հարցը, որը ավելի մանրամասն կքննարկվի հաջորդ հերթական հանդիպման ժամանակ: Հանդիպման վերջում առաջարկվեց ստեղծել կոալիցիայի միջոցառումների օրացույց, ներառել բոլոր կարևոր օրերը, որոնց ընթացքում կիրականացվեն միասնական միջոցառումներ: Առաջարկվեց հոկտեմբերի 1-ը նշել, որպես ընտանեկան բռնության օր, իսկ նոյեմբերի 25-ը ավելի հնչեղ և միջոցառումներով առանձնացնելնախապատրաստական աշխատանքերն սկսելով մեկ-երկու ամիս շուտ, ինչպես նաև հաջորդ շաբաթ մամլո ասուլիս անցկացնել , ամփոփել տասնվեց օրյակը և արծարծել Մարիամի դեպքը: Որպես վերջաբան, որոշում կայացվեց կոալիցիայի ապագա պլանավորման համար երկօրյա աշխատանքային հանդիպում կազմակերպել, մշակել աշխատանքային պլան եկող տարվա համար, կիսվել հմտություններով և մշակել ապագա քայլեր:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am