Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Խորհրդատվական հանդիպում ՀԱԿ-ի համար 2015թ.-ից հետո օրակարգ մշակելու նպատակով (04.02.2013)

Այս տարի` հունվարի 26-27-ին, տեղի ունեցավ Խորհրդատվական հանդիպում ՀԱԿ-ի համար 2015թ.-ից հետո օրակարգ մշակելու նպատակով, որը կազմակերպվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կանանց ցանցի կողմից: Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչը նույնպես ներկա է եղել հանդիպմանը:

Հանդիպումը մեկնարկեց ողջունի խոսքերով և կազմակերպությունների ներկայացմամբ: Այնուհետև մասնակիցները ներկայացրեցին այն հիմնական խնդիրները, որոնք առկա են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առողջապահության ոլորտում: Մասնակիցները քննարկեցին նաև այն հիմնական խոչընդոտները, որոնք կան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի առողջապահական ծառայություններում և ՀԶՆ-ից քաղած դասերըԱյնուհետև ներկայացվեց առողջապահության դերը միջազգային զարգացման օրակարգում- մինչ 2015թ.-ը և հետո` մատնանշելով 2015-թ.-ին հաջորդող առողջապահական առաջնահերթությունները, տարանջատելով հետագա առողջապահական նպատակներն ու տարածաշրջանային առաջնահերթությունները, չափեցին դեպի առողջապահական նպատակներին հասնելու ոլորտում ունեցած ձեռքբերումները` մասնավորեցնելով թիրախներն ու չափորոշիչները:

 Որպես վերջաբան, ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց տարածաշրջանային առաջարկությունները և մշակեցին առողջապահության ոլորտի հիմնական խնդիրների վերաբերյալ  առաջնահերթությունների օրակարգ մինչև 2030թ.-ը, որը տարածվեց համաժողովի մասնակիցների միջև:

 

 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am