Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Ընտանեկան բռնության օրենքի նախագծի վերաբերյալ Գենդերային թեմատիկ խմբի նիստը ԵԱՀԿ գրասենյակում (26.02.2013)

  Սույն թվականի Փետրվարի 5-ին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակում  տեղի ունեցավ Գենդերային թեմատիկ խմբի արտահեթ հանդիպումը, որը հրավիրվել էր Գենդերային թեմատիկ խմբի քաղաքացիական հասարակություն ներկայացնող որոշ ներկայացուցիչների առաջարկով քննարկելու Հայաստանում ընտանեկան բռնության օրենքի նախագծի հետ կապված վերջին զարգացումները:

 2013 թ. հունվարին Ընտանեկան բռնության օրենքի նախագծը ՀՀ կառավարության կողմից վերադարձվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` առաջարկելով ներառել համապատասխան փոփոխությունները ՀՀ քրեական դատավարության և այլ նոր օրենսգրքերի նախագծերում, որոնք գտնվում են մշակման փուլում: 

Գենդերային թեմատիկ խմբի արտահեթ հանդիպումը մեկնարկեց տկն. Հենրիթ Ահրենսի բացման խոսքով, ով ներկայացրեց Ընտանեկան բռնության օրենքի նախագծի հետ կապված ստեղծված ընդհանուր իրավիճակը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց նախարարության տեսակետը Ընտանեկան բռնության օրենքի նախագծի վերաբերյալ: Նա հիմնականում նշեց, որ նախագծում մի շարք կետեր հակասահմանադրական են և չեն համապատասխանում կամ կրկնում են գործող դրույթները:

Այնուհետև, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ: Նա նշեց, որ կառավարությունը լավատեղյակ է խնդրից, ունի համապատասխան գիտելիքներ և կարողություններ թեմայի հետ առնչվելու հետ կապված, մտահոգված է խնդրով և պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:   

     Նա պատրաստակամություն հայտնեց աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նա ավելացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են նոր քրեական և քրեադատավարական օրենսգրքերի վրա և առաջարկեց ներգրավել այդ խմբերում ներկայացուցիչներ նաև կանանց կազմակերպություններից որոնք զբաղվում են ընտանեկան բռնության հարցերով՝ հետագայում համագործակցելու համար:    

 Ի պատասխան Բաց հասարակության ինստիտուտի ներկայացուցիչը խոսեց 2 մոտեցումների մասին` 1) որ պետք է և կարելի է ունենալ առանձին օրենք ընտանեկան բռնության վերաբերյալ և 2) իրավունքը պաշտպանելու համար համապատասխան ձևով, ավելի երկար ժամանակահատվածում, մի շարք օրենքների մեջ փոփոխություններ կատարելով: 

Նա շեշտեց, որ կողմ է ունենալ ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք և, որ սա Եվրոպայի կողմից մեր վրա դրված պարտականություն չէ: Նշվեց նաև, որ նույնիսկ եթե առկա օրենքի նախագիծը հակասում է Սահմանդրությանը, այն կարելի է փոփոխել: Նա նույնպես ավելացրեց որ դժվար է այս մոտեցումը հիմնավորել այն պարտականությունների ներքո, որ երկիրը ստանձնել է:

Կարծիք հնչեցվեց նաև, որ հանդիպումը ինքնին ապացույցն է այն բանի, որ մարդիկ մտահոգված են խնդրով և պետք չէ առճակատման գնալ: Նշվեց նաև ընտանեկան բռնության մասին առանձին օրենքի անհրաժեշտության մասին` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը:

ԳԹԽ համանախագահը` Օլիվեր Մաքքոյը, ամփոփեց հանդիպումը շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին իրենց մասնակցության համար: Նա նշեց, որ չնայած կարծիքների տարակարծությանը, անհրաժեշտ է այս երկխոսության շարունակությունը:

 

 

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am