Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
"Ժամանակավոր անաշխատունակություն. Բաց երկխոսություն" սեմինար (22.10.2014)

Հոկտեմբերի 22-ին “Գործք” ՍՊԸ-ի մամլո սրահում տեղի ունեցավ “Ժամանակավոր անաշխատունակություն. Բաց երկխոսություն” թեմայով մեկօրյա սեմինար: Սեմինարին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ անդամները, այդ թվում Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան` Անաիդա Սիմոնյանը: Ս. Սաիյանը ներկայացրեց ‹‹Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին›› ՀՀ օրենքում նախատեսված լրացումները և փոփոխությունները, ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգի միջազգային փորձը և խոսեց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստներիին  ուղղվող միջոցների մասին: Սեմինարի մասնակիցների կարծիքով` չաշխատող մայրացած կանանց ժամանակավոր անաշխատունակության նպաստ տրամադրելը անհրաժեշտ է, սակայն ոչ թե աշխատող մայրացած կանանց հաշվին: Բողոքներ հնչեցին նաև այն կետի դեմ, ըստ որի աշխատող մայրացած կնոջ վերոնշյալ նպաստը հաշվարկվում է համաձայն նրա վերջին աշխատավայրում ունեցած աշխատանքային ստաժի: Նման օրինագծի ընդունումը, ըստ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, կհանգեցնի ծնելիության մակարդակի նվազեցմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների խոսքերով` բոլոր հնչեցրաց կարծիքները և առաջարկությունները քննարկվելու են խնդրին ճիշտ լուծում տալու համար:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am