Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Գիտաժողով "Արաբկիր" Բժշկական կենտրոնում (24.10.2014)
2014 թ.-ի հոկտեմբերի 22-ին և 23-ին ԱրաբկիրԲժշկական կենտրոնում տեղի ունեցավ Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված գիտաժողով` “Միավորենք մեր ջանքերը. նորածինների, վաղ մանկական տարիքի երեխաների և դեռահասների մարմնական և հոգեկան խնամքթեմայով: Գիտաժողովի Ժնևի համալսարանական հիվանդանոցի մասնագետները կարդացին Մանկական տարիքի տառապանքներ. կապվածության խանգարումներ”, “Արդյոք կարող է կանխարգելիչ գործոնը ազդել երեխայի հոգեկան զարգացման գործընթացի վրա”, “Դեռահասության տարիքին բնորոշ նորման և պաթոլոգիանթեմաներով դասախոսություններ, ներկայացվեց նաև Ժնևում ինքնասպանության փորձ կատարած դեռահասների բուժման կազմակերպման շուրջ մեկնաբանություններ: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ քննարկումներ հայ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի շուրջ: Խոսվեց նաև ընտանեկան բռնության մասին, թե ինչպես է այն անդրադառնում երեխայի անձի ձևավորման և զարգացման մասին: Բերվեցին Ժնևի սոցիոլոգների կողմից կատարված վիճակագրական տվյալներ այն մասին, թե ընտանիքում բռնության ենթարկված կամ ականատես եղած երեխաների մոտ ինչպիսի փոփոխություններ են ունենում: Ըստ այդ տվյալների երեխաների գերակշռող մասի մոտ բռնարարին նույնականացնելու վարքն է դրսևորվում, իսկ մյուս մասի մոտ հակառակը` ընտանեկան զոհի վարքը: Գիտաժողովին հրավիրված էին Հայաստանի տարբեր մարզերի, այդ թվում նաև Երևանի մի շարք կլինիկաների, մանկական  կենտրոնների և Հասարակական կազմակերպությունների հոգեբաններ, հոգեթերապևտներ, որոնք աշխատում են երեխաների, դեռահասների և նրանց ծնողների հետ: Կանանց իրավունքների կենտրոնից գիտաժողովին մասնակցեց հոգեբան` Մարինե Մարտիրոսյանը:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am