Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Հանրային լսումներ ՀՀ Ազգային Ժողովում (28.10.2014)
Հոկտեմբերի 27-ին ժամը 14.30-18.00-ը Ազգային Ժողովում տեղի ունեցան հանրային լսումներ 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ‹‹Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին›› ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Այս լսումները կազմակերպել էր Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Լսումներին մասնակցեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը և իրավաբան Անաիդա Սիմոնյանը, ակտիվիստներ, տարբեր խմբակցությունների պատգամավորներև և այլ շահագրգիռ անձինք, որոնք հարցեր ուղղեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին: Տեղի ունեցավ բուռն քննարկում աշխատող հղի կանանց մայրության նպաստը կրճատելու վերաբերյալ: Քանի որ մասնակիցները ոչ բոլոր հարցերի շուրջ ստացան սպառիչ պատասխաններ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հետագայում Ազգային Ժողով կներկայացվի օրինագիծը և ամփոփաթերթը, որտեղ կընդգրկվեն հանրային լսումների ժամանակ հնչեցրած կարծիքները և առաջարկությունները:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am