Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
Մասնակցություն ‹‹Առավոտ Լուսո›› հաղորդաշարին (25.11.2014)

Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան նվիրված, Հանրային Հեռուստասեսության ‹‹Առավոտ Լուսո›› հաղորդաշարին հյուրընկալվել էին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները: Կանանց իրավունքների կենտրոնը ներկայացնում էր կենտրոնի հոգեբան Ալիսա Քամալյանը: Հաղորդման ընթացքում քննարկվեցին Հայաստանում տարածված բռնությունների տեսակները, դրանց պատճառները` պայմանավորված մշակութային առանձնահատկություններվ, ընտանիքում բռնության ենթարկված կանանց հոգեբանական խնդիրները, ‹‹Ընտանեկան բռնության կանխարգելման մասին›› օրենքի նախագծի առանձնահատկությունները և ընդունման անհրաժեշտությունը մեր հասարակությունում, կանանց նկատմամբ բռնության վերացման շրջանակներում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև Հայաստանում առկա սեռական բռնությունների հիմնախնդիրը և վիճակագրությունը:

 

Դիտեք տեսանյութը 39-րդ րոպեից հետևյալ հղումով.

 

http://www.1tv.am/hy/videos/2014/11/25/25-11-14-%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BE%D5%B8%D5%BF-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8-%D5%B4%D5%A1%D5%BD-II/5928
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am