Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
"Սոցիալական լրատվամիջոցներ` կանանց իրավունքների համար" (01.12.2014)
Կանանց Իրավունքների Կենտրոնի ներկայացուցիչ` Հայկուհի Ղազարյանը մասնակցել է 2014թ. նոյեմբերի 24-ից 28-ը Ստոկհոլմում կայացած «Սոցիալական լրատվամիջոցներ` կանանց իրավունքների համար» հանդիպմանը` կազմակերպված "Kvinna till Kvinna" Foundation-ի կողմից: Այս հանդիպման հիմնական նպատակն էր ավելի շատ գիտելիքների ձեռքբերումը սոցիալական լրատվամիջոցների բնագավառում և կանանց հարցերի շուրջ իրազեկության բարձրացման համար առկա միջոցների օգտագործումը: Մասնակիցները նաև սովորեցին, թե ինչպես արդյունավետ օգտագործել  Facebook-ը և Twitter-ը, և դրանք ավելի հանրաճանաչ և հասանելի դարձնել մարդկանց համար: Ավելին, հանդիպման ժամանակ անցկացվեց մի կարճ դասընթաց, որի միջոցով մասնակիցները սովորեցին, թե ինչպես օգտագործել պատկերը թվային հաղորդակցության մեջ և ինչպես ավելի որակյալ նկարներ ստանալ հաղորդագրության համար:  Մասնակիցները նաև ծանոթացան թվային անվտանգության խնդրին և սովորեցին, թե ինչպես ավելի անվտանգ օգտագործել համացանցը, ինչը շատ կարևոր է կին-իրավապաշտպանների համար: Հանդիպման վերջում կազմակերպվել էր խմբային աշխատանք, որը թույլ էր տվել բոլորին իրագործել տեսական գիտելիքները` ձեռքբերված դասընթացների ժամանակ:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am