Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

          

 

Նվիրատվություն
"Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս" (10.12.2014)
Դեկտեմբերի 10-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում կազմակերպել էր հանրային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրային քննարկումն անցկացվեց «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» խորագրի ներքո: 2014թ.-ին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն անցկացվում է «Դադարեցնենք բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ հենց հիմա» կարգախոսի ներքո, և հանրային քննարկումը նշանավորեց կանանց իրավունքների կարևորությունը և ընձեռեց գենդերային հավասարության և կանանց դեմ բռնության վերաբերյալ բաց քննարկում ունենալու հնարավորություն: Հանրային քննարկմանը բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի գլխավոր պաշտոնակատար, գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Հենրիետ Արենսը, Հայաստանում Լիտվայի դեսպանի խորհրդական Դովիլե Սուրվիլայտեն և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի`կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը: Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին քննարկմանը իր մասնակցությունը ունեցավ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Ալիսա Քամալյանը:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am