Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Բողոքի ակցիա (21.05.2015)

Մայիսի 20-ին ժամը 11-ին Կանանց իրավունքների կենտրոնը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մյուս անդամ-կազմակերպությունների հետ մասնակցել են «Դատապարտում ենք զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության բռնության հերթական դրսևորումը» բողոքի ակցիային: Խստորեն դատապարտելով զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդկային վերաբերմունքը և բռնությունները` մասնակիցները պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացնելու, նման վարքագծի դրսևորումները բացառելու և մայրերի նկատմամբ բռնությունները կանխելու ուղղությամբ: Ակցիայի մասնակիցները կոչ էին անում յուրաքանչյուր քաղաքացու միանալ որդեկորույս ծնողների արդար պահանջին և դատապարտել բանակում տեղի ունեցող հանցագործությունները, որպեսզի չգրանցվեն սպանության նոր դեպքեր:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am