Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Հայաստանում հղիության` պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները (02.08.2015)

 

 2015 թ. հուլիսի 30-ին Անի Պլազա հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Հղիության` պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների կանխարգելման և օրենսդրական կարգավորման խնդիրները Հայաստանում» խորագրով: Քննարկումը կազմակերպել էր «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Ոստիկանւթյան, տարբեր նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքի լրացումները: «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակներում պարբերաբար հրավիրվելու են կլոր սեղան քննարկումներ: Այս քննարկումները նվիրված կլինեն նախածննդյան փուլում պտղի սեռի ընտրության և պտղի սեռով պայմանավորված հղիության ընտրողական արհեստական ընդհատման (սելեկտիվ աբորտի) պատճառների, գործոնների, մեխանիզմների, հետևանքների, ինչպես նաև այդ արատավոր երևույթների վերացման, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընտրողական ընդհատումների կանխման և խտրականության դեմ պայքարի միջազգային և հայաստանյան լավագույն փորձի և քաղաքականության նախաձեռնությունների քննարկմանը։

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am