Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թթ. ռազմավարության իրականացման ընթացքին նվիրված գիտաժողով (01.11.2015)
2015 թ. հոկտեմբերի 30-ին Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի ունեցավ ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարության իրականացման ընթացքի քննարկմանը նվիրված գիտաժողով` Բաց Հասարակական Հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ, որին մասնակցեցին նաև Կանանց իրավունքների կենտրոնի ներկայացուցիչները: Ներկայացվեց վերոնշյալ ռազմավարությունը, վերջինիս իրականացմանն ուղղված քայլերն ու հետագա միջոցառումները: Նման միջոցառումների շարքի մեջ առանձնահատուկ տեղ տրվեց շուրջօրյա խնամքի կենտրոնների բացմանը, որից առաջինը նախատեսված է բացել Սպիտակ քաղաքում: Օրակարգի մյուս գլխավոր թեման էր անձին անգործունակ ճանաչելու և խնամակալության գործընթացի փոփոխության անհրաժեշտությունը: Առաջարկվում է ստեղծել բազմապրոֆիլ մասնագետներից կազմված աջակցող մարմին, որը խնամակալի փոխարեն կամ խնամակալի հետ միասին կօգնի անգործունակ ճանաչված անձին որոշումներ կայացնել, նաև վերանայել իրավունքները, որոնցից կարող է օգտվել անգործունակ ճանաչված անձը:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am