Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայում" ցանցի 17-րդ համաժողովը (09.11.2015)
2015թ. նոյեմբերի 2-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավԿանայք ընդդեմ բռնության Եվրոպայում” ցանցի 17-րդ համաժողովը: Մոտ 100 մասնակիցներ ցանցի 60 անդամ-կազմակերպություններից, այդ թվում նաև Կանանց իրավունքերի կենտրոնի նախագահ Ս. Վարդանյանը, ինչպես նաև մասնակիցներ ոչ եվրոպական այլ երկրներից, այդ թվում նաև Ռուանդայից, Իսրայելից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից ներկա գտնվեցին համաժողովին: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ցանցի նախագահ Ռոզա Լոգարը, որը իր ելույթում շեշտադրեց կանանց կազմակերպությունների միասնական ուժը կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը կանգնեցնելու, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության խնդրի լրջությունը պատերազմում և զինված կոնֆլիկտներում: Վերջերս պաշտոնը ստանձնած Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող տիկին Դ. Սիմոնովիչը նույնպես մասնակցեց համաժողովին և դիմեց մասնակիցներին «միասնական ջանքերի և կանանց նկատմամբ բռնությունը հաղթահարելու համաշխարհային և տարածաշրջանային գործիքների (“Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասինկոնվենցիա և Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) ներդրման կոչով: Ցերեկը տեղի ունեցան հինգ զուգահեռ աշխատաժողովներ` նվիրված մի շարք հարցերի. Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի իրականացմանը նվիրված ցանցի քարոզարշավներին, ցանցային հաղարդակցության հզորացմանը, կանանց նկատմամբ բռնության հաղթահարմանը ուղղված նոր հեռանկարների և նորարական աշխատանքի քննարկմանը և ապագա համագործակցությանը: Աշխատաժողովներին հաջորդեց ցանցի Ընդհանուր ժողովը, որը 2014թ. մայիսի կազմակերպության պաշտոնական ձևակերպումից հետո գումարվեց առաջին անգամ: “Կանայք ընդդեմ բռնության Եվրոպայումցանցի 17-րդ համաժողովը ավարտվեց Corinna Seith ամենամյա մրցանակաբաշխությամբ, որի 2015թ. մրցանակը շնորհվեց Ֆիոնա Վերա Գրեյին և Էլիսոն Գրեգորիին միասին: 
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am