Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Կանանց ապաստարանների երրորդ համաշխարհային համաժողովը (11.11.2015)

2015թ. նոյեմբերի 3-ից 6-ը Կանանց ապաստարանների երրորդ համաշխարհային համաժողովը տեղի ունեցավ Նիդերլանդների Հաագա քաղաքում: Այն կազմակերպվել էր Կանանց ապաստարանների հոլանդական հիմնադրամի և իր գործընկերների կողմից Կանանց ապաստարանների համաշխարհային ցանցի խնդրանքով Համաշխարհային Ֆորումի Համաժողովների կենտրոնում: Մոտ 1000 մասնակիցներ 115 երկրներից այցելեցին այս միջոցառումը և հանդես եկան գործողությունների կոչով “կանանց և նրանց երեխաների նկատմամբ բռնությունը կանխարգելելու և հաղթահարելու համար անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել”, որն ուղղված էր աշխարհի Կառավարություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և այլ շահագրգիռ կողմերին: Այս կոչը ներկայացրեց ցանցի նախագահ Բանդանա Ռանան, և այն դիտելու համար այցելեք հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=8ES-4Xs_GwU.

Կոչը ներառում է հրատապ հիմնախնդիրներ` տարանջատված միջոցառմանը ներկայացված յուրաքանչյուր աշխարհամասով, ներառյալ հետևյալ երեք հիմնախնդիրները Եվրոպայի համար.

1.      Վավերացնել և իրականացնել Եվրոպայի խորհրդի Կոնվենցիան բոլոր երկրներում, ինչպես նաև իրականացնել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան;

2.      Ուշադրությունը սևեռել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի Կանանց առևտրի և պոռնկության մասին Հոդված 6-ի վրա, որն ասում էՄասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան, ներառյալ՝ օրենսդրական միջոցները՝ արգելելու կանանց առևտրի և կանանց պոռնկության շահագործման բոլոր տեսակները:”

3.      Ավելացնել կանանց ապաստարանների և կանանց համար մասնագիտացված ծառայությունների թիվը, ինչպես նաև ապահովել կանանց և նրանց երեխաներին ուղղված օժանդակ ծառայությունների կայուն ֆինանսավորումը` զոհերի համար հատուկ ծառայությունների ֆինանսավորման ներդրումով Կառավարությունների կողմից:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am