Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության" կոալիցիայի երթը (25.11.2015)

2015թ. նոյեմբերի 25-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից տրվեց «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16 օրյակի» մեկնարկը: Յոթ հասարակական կազմակերպություններ միավորող Կոալիցիան կազմակերպել էր երթ, որը սկսվեց Կոմիտաս-Կասյան փողոցների խաչմերուկից և անցավ Բաղրամյան պողոտայով, Ազատության հրապարակով, Հյուսիսային պողոտայով և ավարտվեց Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց: Այս երթի նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ընտանեկան բռնության հիմնախնդրի մասին, ինչպես նաև հորդորել իշխանությանը ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրինագիծը: Ակցիայի վերջում մասնակիցները փոխանցեցին ՀՀ վարչապետին և ՀՀ արդարադատության նախարարին ուղղված նամակ, որը կոչ է անում օրինագծի քննարկման գործընթացում ներգրավել նաև հասարակական կազմակերպությունների փորձագետներին:  

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am