Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ակտիվիստների հանդիպում (14.12.2015)
2015թ. դեկտեմբերի 10-12 Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ակտիվիստների հանդիպումը, որին մասնակցություն ունեցավ նաև ԿԻԿ-ի ներկայացուցիչ` հոգեբան Ա. Առաքելյանը:  Ուշադրության թիրախում էին այնպիսի խնդիրները, ինչպիսին են գենդերային անհավասարությունը, գենդերով պայմանավորված բռնությունը, իրավունքների սահմանափակումներն ու խախտումները և այլն: Տարբեր երկրներից ժամանած ակտիվիստները ներկայացրեցին իրենց երկրներում խնդիրների առանձնահատկությունները և հաղթահարմանն ուղղված միջոցները, տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները և կատարել փորձի փոխանակում: Ակտիվիստներին հնարավորություն ընձեռվեց նաև մասնակցելու դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած Կատո Միկելաձեի անվան մրցանակաբաշխությանը: Վերջինս իրականցավում է ամեն տարի և մրցանակ է տրվում կանանց իրավունքների պաշտպանության հարցում մեծ ներդրում իրականացրած կանանց: Այս տարի մրցանակը տրվեց նկարչուհի Լիա Ուկլեբային, որն իր նկարների և ակտիվ հասարակական գործունեության միջոցով բարձրաձայնում է կանանց հիմնախևդիրները:
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am