Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Քննարկում "Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում" թեմայով (17.02.2016)

2016թ. փետրվարի 16-ին Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում սրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքների վիճակը ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» թեմայով  քննարկում և ոլորտում մշտադիտարկում իրականացրաց մասնակիցների զեկույցի ներկայացում, որը կազմակերպվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցում էին փաստաբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում Կանանց իրավունքների կենտրոնը: Մասնակիներից մեկն էր ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը, ով հավաստեց ոլորտում առկա բացերի և բարեփոխումների անհրաժեշտության մասին: Քննարկման ընթացքում մասնավորապես անդրադարձ կատարվեց ոստիկանության կողմից խաղաղ հանրահավաքների ժամանակ մարդու իրավունքների խախտման դեպքերին, ներկայացվեց վիճակագրություն տարբեր ոլորտներում ոստիկանության կամայականությունների վերաբերյալ: Միջոցառման ավարտին ներկայացվեց «Պարբերական հիվանդություն» տեսազեկույց-ֆիլմը, որում անդրադարձ կատարվեց ՀՀ-ում իրավապահ մարմինների գործունեության, ինչպես նաև անգործության բազմաթիվ դեպքերին:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am