Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում" թեմայով դասընթաց (24.02.2016)

Փետրվարի 22-23-ին Օպերա Սյութհյուրանոցում տեղի ունեցավ երկօրյա դասընթաց “Արդյունավետ հաղորդակցություն և քարոզարշավների կազմակերպում” թեմայով: Այն կազմակերպվել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության, Բազելի կառավարման ինստիտուտի և Շահույթ չհետապնդող իրավունքի եվրոպական կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում` քաղաքացիական հասարակության մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցեցին ակտիվիստներ և հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև Կանանց իրավունքերի կենտրոնի, ներկայացուցիչներ: Ադվոկացիան, դրա նպատակները և խնդիրները, հիմնական ներգրավված կողմերը, մեդիայի դերը ադվոկացիայում ներկայացվեցին 1-ն օրը`տեսական մասում, հետո էլ քննարկվեցին վարժությունների տեսքով երկրորդ օրը` պրակտիկայի ժամանակ:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am