Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Հայաստանը և Արևելյան գործընկերությունը" խորագրով միջոցառում (25.04.2016)
2016թ. ապրիլի 22-ին Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանը և Արևելյան գործընկերության ապագան» խորագրով միջոցառումը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տարածաշրջանային ծրագրի Հարավային Կովկաս Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի ղեկավար Դր. Թոմաս Շրափելը: Այնուհետև Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց Դր. Թոմաս Շրափելին` Հայաստանյան այցի և միջոցառմանը մասնակցության համար: Հիմնական զեկույցով հանդես եկավ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դր. Քրիստոֆ Բերգները, որը ներկայացրեց Արևելյան գործընկերության ծրագիրը և նշեց, որ 2009 թ-ին մեկնարկած ծրագրի նպատակն է Արևելյան Հարևանության ծրագրի մասնակից երկրներում նպաստել տրանսֆորմացիոն գործընթացների իրագործումը և դեպի ԵՄ արտաքին քաղաքական կողմնորոշմանը: Այնուհետև միջոցառման վարող Գ. Երիցյանը հարց ուղղեց Դր. Քրիստոֆ Բերգներին` Ղարաբաղյան հարցի և Ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Վերջինս պատասխանեց, որ նման հարցերի լուծումը պետք է քաղաքական հարթության մեջ տեղի ունենա, ոչ թե ռազմական: Միջոցառման մասնակիցների տրված հարցերը վերաբերում էին Ղարաբաղյան հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը և Թուրքիայի կողմից այն ժխտելու, Հայաստանի Եվրասիական միության անդամակցությանը և այլ թեմաների: 
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am