Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Դասընթաց ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հոգեբանների և սոցաշխատողների համար (10.05.2016)
2016թ. ապրիլի 29-ին և 30-ին Երևանում Կվինա թիլ Կվինա հիմնադրամը  կազմակերպեց ընտանեկան բռնության ոլորտում աշխատող հոգեբանների և սոցիալական աշխատողների համար նախատեսված դասընթաց: Դասընթացի սկիզբն իր բացման խոսքով ազդարարեց պարոն Մորտեն Էդենբերգը՝ Շվեդիայի արտաքին գործերի նախարարը: Երկօրյա դասախոսությունը վարում էին Ստոկհոլմից հրավիրված հոգեթերապևտ Յոսեֆին Գրանդեն, ով վերջին 20 տարիների ընթացքում մասնագիտացել է գենդերով պայմանավորված բռնությունների ոլորտում և Լիննեա Հալվարսոնը` Կվինա թիլ Կվինա հիմնադրամում գենդերով պայմանավորված բռնությունների մասով խորհրդատուն: Դասընթացի շրջանակներում արծարծվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ընտանեկան բռնություն վերապրածների հետ կարճաժամկետ հոգեբանական խորհրդատվությունը, խմբային աշխատանքը կանանց հետ, սուպերվիզիան և այլն: Քննարկվեցին նաև բռնության հետ աշխատելու առանձնահատկություններն ու դրանց  հետևանքերը, տրավմայով պայմանավորված կապվածությունը, մեղքի և ամոթի զգացում, դիմադրությունը: Մասնակիցները դասընթացի ընթացքում հնարավորություն ունեցան հղելու իրենց հուզող բոլոր հարցերը և կիսվելու իրենց աշխատանքային փորձով: Դասընթացի երկրորդ օրը մեծ ուշադրություն հատկացվեց և ինտերակտիվ խաղերի միջոցով պարզաբանվեց բռնության զոհերի հետ աշխատող մասնագետների սթրեսի կառավարման ու մասնագիտական այրման կանխարգելման հիմնահարցը
<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am