Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
Մասնակցություն "Ընտանեկան բռնության հիմնահարցերով համայնքային շահագրգիռ կառույցների վերապատրաստում" դասընթացին (23.05.2016)

2016թ. մայիսի  19 և 20-ին Ծաղկաձորի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ դասընթաց «Ընտանեկան բռնության հիմնահարցերով համայնքային շահագրգիռ կառույցների վերապատրաստում» թեմայով, որը կազմակերպել էր «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպությունը: Դասընթացին մասնակցեցին համայնքային ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների, ոստիկանության անչափահասների բաժնի, սոցիալական աջակցության կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում նաև Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Ա. Ավետիսյանը: Դասընթացը բաղկացած էր երկու մասից, որոնք ներկայացվեցին «Սոցիալական արդարություն» մասնագետների կողմից: Դասընթացի ժամանակ բարձրաձայնվեցին ընտանեկան բռնության ենթարկվող կանանց մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես` ընտանեկան բռնության տուժածների հետ աշխատանքի իրավական ոլորտի կարգավորումները ՀՀ-ում, բռնարարից չհեռանալու պատճառները, ընտանեկան բռնության դեպքերին աջակցող կառույցների գործառույթները:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am