Women`s Rights Center

 

          

Թեժ Գիծ

 

               (010) 54 28 28

           0800 80 850

 

Նվիրատվություն
"Կաղապարներից դուրս" ռադիո հաղորդումների շարք (28.06.2016)

2016թ հունիսի 27-ին «Սպուտնիկ» ռադիոկայանի հրավերով Կանանց իրավունքների կենտրոնի փաստաբան Էլինա Դանիելյանը մասնակցեց «Կաղապարներից դուրս» հաղորդաշարին, որի գլխավոր հյուրն էր Մերի Մարտիրոսյանը: Վերջինս միայնակ հոգում է իր երկու հաշմանդամ երեխաների բարեկեցության հարցը: Մերիի ամուսինը, ով բռնության է ենթարկել կնոջը դեռևս համատեղ կյանքի սկզբից, հեռացել է նրանից` միայնակ թողնելով իր բոլոր խնդիրների մեջ: Անդրադառնալով Մերի Մարտիրոսյանի իրավական խնդիրներին` Է. Դանիելյանը ներկայացրեց հաշմանդամության նպաստից զատ` անապահովության նպաստ ստանալու հիմքերը և կարգը, հանձն առավ անձամբ զբաղվել կնոջ փաստացի հաշվառման խնդրով` համագործակցելով սոցիալական ապահովության տարածքային բաժնի հետ: Հաղորդման ընթացքում քննարկվեց նաև երեխաների ապրուստի միջոց` ալիմենտի չափի վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

<< հետ
Նորություններ
Ընտանեկան բռնության հաղթահարմանն ուղղված ծառայություններ
Համապատասխան իրավական մեխանիզմների մշակում
Իրազեկության բարձրացում և կրթական միջոցառումներ
Իրազեկության բարձրացում վերարտադրողական և սեռական առողջության և իրավունքների վերաբերյալ
Արխիվ

Գլխավոր  |  Գործունեություն  |  Մեր մասին  |  Հրատարակված նյութեր  |  Պատկերասրահ  |  Կապ
Developed by Smart Systems LLC
en
am